Ժամը 10:40-ի դրությամբ ոստիկանական բաժիններ բերման են ենթարկվել խաղաղ անհամաձայնության գործողություններ իրականացնող 134 քաղաքացիներ:
Բաժիններում քաղաքացիներին այցելում են փաստաբանները և ընդդիմադիր պատգամավորները:
Բրյուսովի անվան պետական համալսարանում ուսանողները շարունակում են դասադուլն ու խաղաղ անհնազանդության ակցիաներին ակտիվ մասնակցությունը։
Քաղաքացիներն նաև աղբարկղերով են փակում փողոցները։