Երեքշաբթի, Հունիսի 17, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՐՁԱԳԱՆՔ.  Կիզակետում՝ ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

24/01/2023
- Խմբագրական, ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ոչ միայն մասնագիտական, այլեւ ազգային-քաղաքական քննախույզ մոտեցմամբ հետեւելով Արցախի հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանի վերջին շրջանում միջազգային՝ ռուսական, ֆրանսիական եւ, նախորդ օրը, բրիտանական՝ BBC Hard Talk («Դժվար, կարծր զրույց») հարցազրույցային հաղորդմանը, անվերապահ կարելի է ասել, որ մեր հայրենակիցը տիրապետում է դժվարին զրուցավարների հետ զրուցելու, համոզիչ խոսքով ու փաստերով նրանց պատասխանելու, ավելին՝ նաեւ փորձություններից տիրական դուրս գալու վարպետությանը, միաժամանակ անսասան կանգնելով սկզբունքային դիրքորոշման վրա՝ Արցախը չի կարող մաս կազմել Ադրբեջանին, չի կարող ինքնորոշման իր իրավունքը զիջել որեւէ մեկին, հակառակ էթնիկական զտման բոլոր ոտնձգություններին՝ չի կարող հրաժարվել անկախ ապրելու իր իրավունքից։

Ով հետեւել է BBC-ի Hard Talk ծրագրին եւ զրուցավար Stephan SacKur-ի ոճին, որին միջազգային լրագրողական շրջանակներում համեմատում են լեգենդար զրուցավար Օրիանա Ֆալաչիի եւ CNN-ի նախկին լրագրող Լերի Քինգի հետ, նա համարվում է «լրագրողական գիշատիչ», որը «տնային պատրաստությամբ», հարցերը ամենադաժան փաստերով իր «զոհերին» հոշոտելու պատրաստակամությամբ զգետնում է բոլորին, կամ՝ գրեթե բոլորին։ Հեռու պետք չէ գնալ. նույն հարթակում ոչ վաղ անցյալում նա խեղճացրել, արգահատանքի արժանի անձի էր վերածել Նիկոլ Փաշինյանին։ Եվ դա՝ ոչ միայն վերջինիս անգրագետ ու խեղճուկ անգլերենի (փա՜ռք անգլերեն լեզվի նրա ուսուցիչ Լիլիթ Մակունցի), այլեւ հստակ կեցվածքի, իրողությունների ու փաստերի տիրապետման բացակայության եւ, ամենատխուրը՝ քաղաքական ինտելեկտից զուրկ լինելու հետեւանքով։

Ռուբեն Վարդանյանը հարցերին դիվանագիտորեն պատասխանելու, դավադիր հարցապնդումներից հենց դիվանագիտորեն խուսանավելու, մեղադրանքի իր սլաքները բացառապես Ադրբեջանի ու նրա ղեկավար Ալիեւ-Փաշաեւ ընտանիքի վրա սեւեռելու եւ, նման հարթակներում ոչ պակաս կարեւոր, զրուցավարի հարցերին անակնկալ հարցադրումով պատասխանելու հմտությամբ։

Չգիտեմ հարցազրույցի ընթացքում նկատվե՞ց, որ Ռ. Վարդանյանը Ստեֆան Սաքուրի հարցերին պատասխանելիս վարպետորեն, այսպես ասած՝ ձեռքի տակով պատասխանում էր նաեւ բրիտանական մամուլում, մասնավորապես The Guardian հեղինակավոր թերթին էր պատասխանում, ինչ վերաբերում է «ռուսական օլիգարխ» լինելու, նախագահ Պուտինի պաշտպանյալ հանդիսանալու, «Տրոյկա դիալոգ» կորպորացիայի «կոռուպցիոն» գործակիցը լինելու՝ ըստ էության ադրբեջանահիմք ամբաստանություններին։

Ի մի բանիվ, տարիներ անց, խնդրո առարկա հարցազրույցի ընթացքում մենք զգացինք, վերջապես, մեր ազգային արժանապատվության ձայնը, ձայնը մի մարդու, որ համոզիչ հայտարարեց, որ ինքը Արցախ չի գնացել պաշտոն վարելու, այլ՝ 120 հազարանոց ժողովրդի հետ լինելու, նրա եւ մեր իրավունքները պաշտպանելու համար։

Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արցախում գազալցակայանների աշխատանքը դադարեցվում է

Հաջորդ գրառումը

Ռուբեն Վարդանյանի ակնարկները շատ հասկանալի և տրամաբանական էին, սակայն Արցախի շրջափակումը շատ քիչ է հետաքրքում Արևմուտքին. քաղաքագետ

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Պետության կառավարման ապօրինի գործողությունները կործանարար են և պահանջում են համազգային համախմբում. «Հայաստան» խմբակցություն

17/06/2025
Նորություններ

Ուզում էին մասկի-շոու բեմադրել ու ձերբակալել ինձ. Սամվել Կարապետյան

17/06/2025
Նորություններ

Հայաստանում գործում է կազմակերպված հանցավոր խումբ` Փաշինյանի գլխավորությամբ. «ՀայաՔվե»

17/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ֆոտոշարք. Երբ խոսում է պատմությունը, որի փոխանցողն է մաեստրո Գարի Քյոսայանը

17/06/2025
Հաջորդ գրառումը

Ռուբեն Վարդանյանի ակնարկները շատ հասկանալի և տրամաբանական էին, սակայն Արցախի շրջափակումը շատ քիչ է հետաքրքում Արևմուտքին. քաղաքագետ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ուզում էին մասկի-շոու բեմադրել ու ձերբակալել ինձ. Սամվել Կարապետյան

17/06/2025

Գործարար Սամվել Կարապետյանը RT-ին մեկնաբանություն է տվել իր տանն իշխանությունների հրահանգով կատարված խուզարկության առնչությամբ․ «Ուզում էին մասկի-շոու բեմադրել ու ձերբակալել...

ԿարդալDetails

Հայաստանում գործում է կազմակերպված հանցավոր խումբ` Փաշինյանի գլխավորությամբ. «ՀայաՔվե»

17/06/2025

Ֆոտոշարք. Երբ խոսում է պատմությունը, որի փոխանցողն է մաեստրո Գարի Քյոսայանը

17/06/2025

Ահմադինեժադի գրասենյակը հերքել է լուրը, թե Իրանի նախկին նախագահը, հնարավոր է, սպանվել է Թեհրանում

17/06/2025

Բա միջամտի, արա՛, ի՞նչ ես չուլանում պախկվել. Փաշինյան

17/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական