2 տարուց ավելի 44-օրյա պատերազմում զոհված զինվորների հարազատները պահանջում են, որ պետական դավաճանության հատկանիշներով Գլխավոր դատախազությունը Նիկոլ Փաշինյանի դեմ գործ հարուցի։ Ինչպես հայտնի է, ծնողների հայցը ձգձգվեց, ձեռքից ձեռք անցավ, մինչև որ նրանք հույսները կտրեցին դատաիրավական համակարգից։
«Պարոն վարչապետը որպես վկա է հարցաքննվել»,-ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում պատասխանելով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հարցին` հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։
Առերևույթ պետական դավաճանության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել է որպես վկա։