Վագիֆ Խաչատրյանի գործով դատական նիստն այսօր շարունակվում է։
Բաքուն հերթական կեղծ մեղադրանքն է հորինել։ Հակարիի կամրջի ապօրինի անցակետից առևանգված ու գերեվարված 68-ամյա արցախցին մեղադրվում է 1991 թվականին Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի խաղաղ բնակիչներին սպանելու մեջ։
Ադրբեջանցի «տուժողները» դատական նիստին ցուցմունքներ են տալիս։
Հաղորդվում է, որ նիստը Յասամալի շրջանային դատարանի շենքում նախագահում է Բաքվի ռազմական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևը։