Բաքվում ընթացող դատավարությանը «վկաները շարունակում են ցուցմունքներ տալ» Վագիֆ Խաչատրյանի դեմ։
Ադրբեջանցիները կեղծ մեղադրաքններով փորձում են Վագիֆ Խաչատրյանի վրա բարդել 1991 թվականի դեկտեմբերի 21-22-ին Խաջալուում իբր կազմակերպված ադրբեջանցիների «ցեղասպանությունը»։
Ըստ ադրբեջանական հաղորդագրության՝ «տուժող» Շաքիր Գոնագովը հայտնել է, որ Մեշալի գյուղում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ սպանվել է իր եղբայրը՝ Մուսան։ «Նրա մարմնի վրա 20-ից ավելի գնդակի հետք կար»,- ասել է Շ. Գոնագովը:
Ռոզա Գասիմովան իր ցուցմունքում ասել է, որ դեպքերի ժամանակ ինքը 27 տարեկան է եղել. «Հայրս սպանվել է, մայրս ծանր վիրավորվել է, ես պահանջում եմ, որ մեղադրյալը կրի ամենախիստ պատիժը»։
Մյուս «տուժած» Նաիդա Մեհրալիևան, պատմել է, որ Մեշալինի դեպքերի ժամանակ հղիության ընթացքում կորցրել է իր երեխային.
Մեկ այլ «տուժող»՝ Բարաթ Նովրուզովը, դատավարության ժամանակ հայտարարեց, որ իր ընտանիքը սպանվել է Մեշալի գյուղի վրա հայերի հարձակման ժամանակ. «Այնուհետև նրանց մարմիններն այրել են»։
Չգիտես որտեղից «հայտնաբերված վկաները» պատմում են ողբերգական պատմություններ, որոնք իրականացրել են իրենց ազգակիցները, ոչ թե Վագիֆ Խաչատրյանը կամ արցախյան ազատագրական պայքարի մյուս մասնակիցները։
Պարզ է, որ Վագիֆ Խաչատրյանին կեղծ հանցանքների մեջ մեղադրելու բոլոր հնարավորություններն Ադրբեջանն այս պահին ունի և ամեն ինչ անելու է Հակարիի անցակետից նրա առևանգումն արդարացնելու համար։