Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, դատի է տվել Հանրային հեռուստաընկերությանը։
Տեղեկությունը տեղադրված է «Դատալեքս» համակարգում։
Խաչատրյանի հայցադիմումը հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու վերաբերյալ է։
Հայցադիմումը մուտքագրվել է երեկ՝ մարտի 16-ին և մակագրվել Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանին։
Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, դատի է տվել նաև ՀՀ-ին՝ ի դեմս Քննչական կոմիտեի։
«Դատալեքս» համակարգից տեղեկանում ենք, որ Խաչատրյանը դատական կարգով պահանջում է ճանաչել իր անմեղության կանխավարկածի խախտումը, ինչպես նաև նյութական վնասի փոխհատուցում պահանջում։ Հայցադիմումը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արամ Մկրտչյանին։ Այս պահին դեռևս առկա չէ որոշում՝ հայցը վարույթ ընդունելու վերաբերյալ։





