Ջալալ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը ժամանակավորապես կասեցվել է։
ՔԿ-ից հայտնում են, որ վարույթի համակողմանիությունն ապահովելու նպատակով նշանակվել է հանձնաժողովային ռազմագիտական փորձաքննություն, և այդ հիմքով կայացվել է Ջալալ Հարությունյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը ժամանակավորապես կասեցնելու որոշում։
Նշենք, որ Ջալալ Հարությունյանին մեղադրում էին նաև Ցորի հրետանավորների դիվիզիան կորստի մատնելու մեջ։ Թշնամու կողմից շրջափակման մեջ հայտնված ու հրամանատարներից լքված զինվորները մնացել են մեն-մենակ ու մարտերն իրենք են վարել՝ երդվելով կա՛մ ողջ մնալ միասին, կա՛մ մեռնել միասին։ Բոլորը զոհվել են, և պատերազմից մեկուկես տարի հետո է միայն նրանց մարմինները ադրբեջանական կողմը հանձնել հարազատներին։
Ջալալ Հարությունյանը մեղադրվում էր պատերազմական 2 դրվագով․ առաջին դրվագը վերաբերում է 2020 թվականի հոկտեմբերի 7-ին կատարված հակահարձակման հայտնի օպերացիային, երկրորդը՝ 2020 թվականի հոկտեմբերի 12-ին դիվիզիոններից մեկում տեղի ունեցած, այսպես ասած՝ հակառակորդի հարձակման հետևանքով կորուստներին։