Հասարակական գործիչ Նարեկ Մալյանի գործով դատական նիստին նրա փաստաբանները ներկայացրել են փորձագետներին դատարան հրավիրվելու վերաբերյալ միջնորդություն, որը դատարանը բավարարեց։
Արդյունքում դատական նիստը հետաձգվեց, այն տեղի կունենա 2024 թվականի հունվարի 12-ին։
Հիշեցնենք, Նարեկ Մալյանին ձերբակալել էին սեպտեմբերի 20-ին, երկու օր անց նա կալանավորվեց՝ երկու ամսով: Նարեկ Մալյանին ձերբակալել են ՀՀ քրեական օրենսգրքի 329–րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքը կատարելու համար:
Այն է՝ «ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը»:
Այս հոդվածով նախատեսվում է որպես պատիժ՝ 1-4 տարի ազատազրկում: