Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի այսօր՝ մայիսի 10-ին, գեներալ Յուրի Խաչատուրովի որդուն՝ Իգոր Խաչատուրովին, արդարացնելու մասին որոշում է կայացրել:
Ինչպես հայտնի է, Իգոր Խաչատուրովին մեղադրանք էր առաջադրվել անհնազանդության ակցիաների ժամանակ քաղաքացիների ազատ տեղաշարժը խոչընդոտելու համար։
Խոսքը վերաբերում է 2022թ. մայիսի 17-ին՝ ժամը 08.30-ի սահմաններում, անհնազանդության ակցիա իրականացնող մի խումբ քաղաքացիների կողմից Կիեւյան փողոցի 15 հասցեի դիմացի երթեւեկելի հատվածը փակելուն։
Իգոր Խաչատուրովին մեղադրանք էր առաջադրվել, եւ նրան 2 ամսով կալանավորելու որոշում էր կայացվել, ապա հուլիսի 11-ին նա ազատ էր արձակվել գրավի դիմաց:
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ ժամը 16։30-ն, տեղի է ունենալու Յուրի Խաչատուրովի մյուս որդու՝ գեներալ Գրիգորի Խաչատուրովի գործով դատական նիստը։