Վերաքննիչ քրեական դատարանում դատական նիստ է նշանակված Dasaran կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանի գործով։
Փաստաբանի պնդմամբ՝ իր պաշտպանյալի նկատմամբ ակնհայտ անհիմն մեղադրանք է առաջադրվել, իսկ քրեական գործը ենթակա է կարճման։
Այսօր պարզ կդառնա՝ Սուրեն Ալոյանը կկալանավորվի՞, թե ոչ։
Նշենք, որ Գևորգ Ալթունյանն ու ևս 4 անձ, այդ թվում՝ Dasaran.am կայքի հիմնադիր Սուրեն Ալոյանը, մեղադրվում են ՊՆ գնումների գործընթացի արդյունքում «փաստաթղթերում կեղծ տեղեկություններ զետեղելու եղանակով պետությունից 106 մլն 300 հազար դրամ հափշտակելու մեջ»։
Գևորգ Ալթունյանը 2 ամսով կալանավորվել է։
«Դատախազը միջնորդություն է ներկայացրել, որ կալանքը ընտրվի որպես խափանման միջոց, իսկ մենք պնդում ենք, որ նրա նկատմամբ որևէ խափանման միջոց չի կարող կիրառվել այդ թվում՝ նաև գրավ»,- հայտնել է փաստաբանը։