Կառավարությունը դատարանում պարտվել է «Տաշիր Կապիտալ»-ին։
Վարչական դատարանը՝ դատավոր Արթուր Ավագյանի նախագահությամբ, բավարարել է «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ հայցն՝ ընդդեմ կառավարության՝ ճանաչելով ՀՀ կառավարության առաջարկության հիման վրա վերջինիս հետ համաձայնեցված կարգով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ 70% բաժնեմասի՝ հայցվորի կողմից օտարվելու հնարավորության իրավահարաբերության առկայությունը մինչև 25.05.2026 թվականն ընկած ժամանակահատվածը։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այս հայցի շրջանակում դատարանը նաև մասնակիորեն բավարարել էր հայցի ապահովման միջնորդությունը՝ ժամանակավորապես ճանաչելով Կառավարության առաջարկության հիման վրա համաձայնեցված կարգով ՀԷՑ-ի 70% բաժնեմասը օտարելու հնարավորությունը և մինչև մայիսի 25-ը կասեցնելով եռամսյա ժամկետը, որի ընթացքում պետք է իրականացվի վաճառքը։








