Քոչարյանը գիտի, որ չի կարողանա մարդկանց մոբիլիզացնել։ Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ նույնիսկ վճարովի մասնակիցների հաշվառմամբ հանրահավաքներին եկել է 10–12 հազար մարդ, ասել է Ադրբեջանի նախկին ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը
«Հայաստանի բնակչությունը հոգնել է այդ քոչարյաններից, կարապետյաններից, սարգսյաններից և այդպես շարունակ։ Մարդիկ նրանց չեն հավատում։ Սկզբունքորեն չեն հավատում մեծ փողերին։ Այնպես որ այս դեպքում, ինձ թվում է, Փաշինյանի շանսերն ավելի շատ են», – եզրափակել է Էլմար Մամեդյարովը։
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն անդրադարձել է Մամեդյարովի՝ Փաշինյանին պաշտպանելու դիրքորոշմանը։
Նա գրել է.
Օհո, Նիկոլ Փաշինյանին օգնության է գալիս Էլմար Մամեդյարով՝ հայտարարելով, թե Փաշինյանը տնտեսական և քաղաքական հարցերում ՌԴ-ից կախվածության մասով ստացել է Քոչարյանի ժառանգությունը և ցանկանա էլ՝ չի կարող այդ կախվածությունը վերացնել: Մամեդյարովը նաեւ հայտարարել է, թե Քոչարյանը չի կարող հանրություն մոբիլիզացնել, եւ Փաշինյանի շանսը ավելի մեծ է:
Շատ հետաքրքիր է, իհարկե, որ հաջակցություն Հայաստանի գործող իշխանության՝ միանում է նաեւ Ադրբեջանի նախկին արտգործնախարարը, անկասկած, ոչ առանց պաշտոնական Բաքվի համաձայնության: Հիշեցնեմ, Մամեդյարովի գլխին Ալիեւը կախել է նրա արտգործնախարար եղած շրջանում ձերբակալությունները, որպես իբրեւ չէ օտարերկրյա գործակալություն, միջոցների մսխում եւ այլն: Հետեւաբար ցանկացած պահի կարող է «նոր ի հայտ եկած» հանգամանքի բերումով բանը հասնել նաեւՄամեդյարովին:
Եվ ահա, ի հայտ է գալիս Մամեդյարովը՝ ի սատարում Նիկոլ Փաշինյանի:
Սա, իհարկե, հետաքրքիր է, հատկապես այն առումով, որ թիրախում Ռոբերտ Քոչարյանն է: Բաքվին անհանգստացնու՞մ է նա: Թե՞ խնդիրն այն է, որ Բաքուն փորձում է օժանդակել Նիկոլ Փաշինյանին, որպեսզի նա ստանա իր համար այդքան կարեւոր «սեւ-սպիտակը»: Որովհետեւ, ակնառու է, որ Հայաստանում ընտրական պրոցեսում ընդդիմադիր դաշտում առաջնորդող ուժը Ռոբերտ Քոչարյանը չէ: Դա բավականին տեսանելի է: Միաժամանակ, ինչպես առիթ եմ ունեցել ասելու, Քոչարյանի առանձին մասնակցությունը Նիկոլ Փաշինյանին զրկել է առաջնորդող Սամվել Կարապետյանի հանդեպ «սեւ-սպիտակ»՝ իր համար «փրկարար» բանաձեւը կիրառելու հնարավորությունից:
Փաշինյանը, իշխանական քարոզչությունը նկատելիորեն փորձում է հանրային գիտակցությունը տեղափոխել դեպի Ռոբերտ Քոչարյան, կենտրոնացնել ուշադրությունը նրա վրա, այդպիսով գոնե այդ մակարդակում «սեւ-սպիտակի» ընկալում ստանալու համար, քանի որ այսպես ասած համոզիչ փաստարկի մակարդակում, կրկնեմ՝ Կարապետյանի հանդեպ չի ստացվում կիրառել այդ «նախկին-ներկան»:
Եթե Քոչարյանը չմասնակցեր առանձին, ապա այդտեղ Փաշինյանի համար աելի հեշտ կլիներ ասել, թե Կարապետյանն է ներկայացնում նրա «շահերը»: Մինչդեռ, հիմա դա ասել հնարավոր չէ: Մնում է քարոզչությամբ կենտրոնացնել հանրային միտքը Ռոբերտ Քոչարյանի վրա, որպեսզի գոնե ենթագիտակցական ընկալումների մակարդակում ընտրությունից ստանան «սեւ-սպիտակ» պատկեր: Եվ այս խնդիրը թերեւս այնքան լուրջ է, որ օգնության է նետվում նաեւ Մամեդյարովը:









