18-ամյա արցախցին ազատ կարձակվի․ վերաքննիչ բողոքը բավարարվեց. տեղեկացնում է փաստաբան Արսեն Բաբայանը։
«Գնամ Մարատին բանտից տանեմ տուն: Մայրը երկար է սպասել:
Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ Նարինե Հովակիմյանի, բողոքս ամբողջությամբ բավարարեց, Մարատ Հակոբյանի ձերբակալությունը ճանաչեց ոչ իրավաչափ, Մարատին ազատ արձակեց»,- գրել է Բաբայանը:
Հիշեցնենք, որ 18-ամյա արցախցի Մարատ Հակոբյանը դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել էր՝ բողոքի ակցիաների վարույթի շրջանակներում, նա մասնկացել էր սեպտեմբերին Երևանում կայացած ակցիաներին:Մարատը այստեղ էր՝ Հայաստանում, իսկ ընտանիքը՝ Արցախում։ Բռնի տեղահանումից հետո նրա հարազատներն էլ են տեղափոխվել Հայաստան, սակայն մորը թույլ չեն տվել տեսակցել որդուն, որին չի տեսել Արցախի շրջափակման ժամանակներից։