Արշակ սրբազանին վերագրվող տարածված տեսագրությունների վերաբերյալ ներկայացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը` տեղեկության գաղտնի հավաքման համար նախատեսված տեխնիկական հատուկ միջոց օգտագործելով). հայտնել են ՔԿ–ից։
Հիշեցնենք, որ օրերս համացանցում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի անձնական կյանքին առնչվող, տանը գաղտնի տեսախցիկներ տեղադրելու միջոցով նկարահանված նյութ էր հրապարակվել։
Նշենք, որ Արշակ Սրբազանն իրեն վերագրվող տեսագրության մասին ասել է. «Ուղղակի զավեշտական է, թե երկրի շուրջ ծավալվող վտանգավոր զարգացումների, հասարակության պառակտման, մոլեգնող հանցավորության և նմանօրինակ ծանր մարտահրավերների պայմաններում ինչպիսի խեղկատակություններով է զբաղված իշխող քաղաքական ուժի քարոզչամեքենան, անշուշտ, հետևելով գործադիր իշխանության ղեկավարի հակաօրինական ուղորդումներին, այդ թվում և՝ հրապարակային»։
 
			 
     
			





