Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

1991թ. այսօրն ազատագրվեց Հադրութի շրջանի Տող գյուղը

30/10/2020
- Պատերազմ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

1991 թվականին Տող գյուղում տեղակայված ադրբեջանական ՄՀՆՋ-ի գումարտակը վնասազերծելու և Տողի հայկական մասի պաշարումը վերացնելու գործողություն։ Տեղի է ունեցել 1991 թվականի հոկտեմբերի 30-ին։ Տող գյուղը Արցախյան ազատագրական պայքարի տարիներին ազատագրված առաջին բնակավայրն է, և շատ հաճախ համարվում է ազատագրական գործունեության սկիզբը։ Ադրբեջանի ղեկավարությունը Տողի ադրբեջանական մասում տեղակայել էր ՄՀՆՋ-ականների մի գումարտակ։ 1991 թվականի հոկտեմբերի 17-ի գիշերը Տողում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո (ադրբեջանական ՄՀՆՋ-ի մարտիկները ներխուժել էին Դանիելյանների բնակարանը և գնդակահարել ընտանիքի բոլոր 5 անդամներին, այդ թվումˋ 4 տարեկան երեխայի)։ Օրախնդիր է դարձել ՄՀՆՋ-ի գումարտակի չեզոքացումը։ Տողի ազատագրմանը (ղեկավարել է Ա. Տեր-Թադևոսյանը) մասնակցել են գյուղի ինքնապաշտպանական ջոկատը (հրամանատարˋ Վ. Գրիգորյան), նաև Ստեփանակերտի (հրամանատարˋ Վ. Բալայան), Հադրութի (հրամանատարˋ Ա. Աղաբեկյան) և ԱՀ մյուս շրջանների կամավորական ջոկատները։ Հետախուզական աշխատանքից (գլխավորել է Ա. Խաչատրյանը) և հակառակորդի տվյալները ճշտելուց հետո, հոկտեմբերի 30-ի ժամը 17։30-ին, սկսվել է Տողի ազատագրումը։ Հայ ազատամարտիկների կրակոցներից ավերվել է ՄՀՆՋ-ի զորանոցը և պայթել ռազմամթերքի պահեստը։ Անակնկալի եկած հակառակորդի զինվորներն առանց լուրջ դիմադրության լքել են դիրքերը և ադրբեջանցի բնակիչների հետ փախուստի դիմել։ Թվաքանակով և սպառազինությամբ գերազանցող հակառակորդի նկատմամբ առանց զոհերի և վիրավորների տարած հաղթանակը ոգևորել է Հադրութի շրջանի հայ բնակչությանը, իսկ Տողից ոչ հեռու գտնվող ադրբեջանաբնակ Սալաեյաթին գյուղի բնակիչները, իմանալով ՄՀՆՋ-ի փախուստի մասին, ինքնակամ հեռացել են գյուղից։ Տողի ազատագրումը մեծ ազդեցություն է ունեցել հատկապես Հադրութի շրջանում ազատագրական պայքարի հետագա ծավալման վրա և բարոյահոգեբանական բարենպաստ հող նախապատրաստել Սարինշենի ազատվրման համար։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանի ԱԳՆ-ն կողմնակից չէ ՀԱՊԿ-ի ներգրավմանը ղարաբաղյան հակամարտությանը

Հաջորդ գրառումը

«Ոսկին կրակի մեջ է փորձվում, իսկ բարեկամը` նեղության»․ Լոուրենս Արաբացու տեսությունը հայերի ոչնչացման անհրաժեշտության մասին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Վերլուծություն

Քաղաքական գործընթացի աստիճանական էրոզիա. Վահե Դավթյան

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
Հաջորդ գրառումը

«Ոսկին կրակի մեջ է փորձվում, իսկ բարեկամը` նեղության»․ Լոուրենս Արաբացու տեսությունը հայերի ոչնչացման անհրաժեշտության մասին

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026

Վերջին մի քանի օրը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ու ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի ներկայացման ընթացքում ներառյալ, հասկանալի դարձավ, որ իշխանությունը գլխավոր...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական