Թուրքիայի Աղրըի քաղաքապետ Սավջը Սայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, նշելով, որ Աղրըի քաղաքապետարանը պատրաստվում է Արարատ լեռան` Հայաստանին նայող կողմը լուսավորել Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշներով։
«Աղրըի քաղաքապետարանը մի արագ նախաձեռնությամբ է հանդես գալիս։ Մոտ ժամանակներս Արարատ լեռանՀայաստանին նայող կողմին այս տեսարանը կտեսնեք։ Հույս ունեմ սա մարտադաշտում Հայաստանին տրամադրություն կհաղորդի»,-հեգնել է Սայանը
հրապարակելով Արարատ լեռան նկարը Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշներով։
Ermenihaber.am