Հյուսիսային Կովկասում զորավարժությունների ընթացքում ՌԴ Հարավային ռազմական օկրուգի անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի միացյալ ջոկատը որսացել է պայմանական թշնամու անօդաչու թռչող սարքերը: Այս մասին հայտնում է Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը:
Թշնամու անօդաչու թռչող սարքերի ոչնչացման գործնական գործողությունները մշակվել են Հարավային ռազմական շրջանի մոտոհրաձգային ստորաբաժանման միավորված ջոկատի զինծառայողների կողմից՝ անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի շրջանակներում:
Զորավարժությունները տեղի են ունեցել Կարաչաևո-Չերկեսիայի Քոբու-Բաշի զորադաշտում: Դասընթացին մասնակցել են նաև ռադիոէլեկտրոնային պատերազմի, ռազմական հետախուզության, զենիթահրթիռային «Տունկուսկա-Մ 1» և «Ստրելա-10» զենիթահրթիռային համակարգերի զորամասեր:
Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունտ հայտնել է, որ ռադիոէլեկտրոնային պատերազմի ստորաբաժանումները ռադարային հետախուզությունից և պայմանական թշնամու անօդաչու թռչող սարքերից պաշտպանել են հրետանու դիրքերը:
Ըստ Argumenti.ru-ի՝ ռուսական «Շտորա»-ն կարող է պաշտպանել հայկական ռազմական տեխնիկան Լեռնային Ղարաբաղի զինված հակամարտության գոտում ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի հարձակումներից: Այս մասին հայտնել է ռումինացի փորձագետ Վալենտին Վասիլեսկուն: