Երեքշաբթի, Հուլիսի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեր գլխին յաթաղան է պտտվում. պետք է անցնել նախագահական կառավարման, իսկ անցումային կառավարությունն էլ պետք է գործի 5 տարով. Հարություն Մեսրոբյան

11/12/2020
- Պատերազմ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանում ստեղծված իրավիճակի պատասխանատուները նախևառաջ այն մարդիկ են, որոնք 2018 թվականին գնացել և կողմ են քվեարկել Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին։Այս վիճակի մեղավորները այն 850 հազար քաղաքացիներն են, որոնց սխալ ընտրության պատճառով մենք ունեցանք և՛ հազարավոր զոհեր, և՛ տասնյակ հազարավոր վիրավորներ, և՛ հազարավոր քառակուսի կիլոմետրերի կորուստ, ուստի ամենաճիշտ լուծման ճանապարհն այն է, որ նրանք, ովքեր քվեարկել են Փաշինյանի օգտին, պետք է կատարեն հակառակ ընտրությունը, նրանք պետք է իրենց սխալը հիմա ուղղեն։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այս մասին ասաց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը։Ըստ նրա՝ հայ հասարակությունը, խորոված անելով, ընտրել է մեկին, ում նկատմամբ հիմա հասունացել է խորը ատելություն, իսկ քանի որ մենք դեմոկրատական և ազատ երկիր ենք մեզ համարում, ուստի խորոված անելով ընտրություն կատարածները հիմա էլ պետք է այլ ընտրություն կատարեն, ու վաղուց ժամանակն է, որ գործեն։

Թե ինչո՞ւ Արցախի 80 տոկոսը կորցնելուց հետո հանրության լայն շերտերը չեն ողողում փողոցները, ինչն էլ շատ հաճախ շեշտադրում է իշխանությունը սեփական պաշտպանության նպատակով, կառավարման մասնագետն այսպես մեկնաբանեց.«Մենք կորցրել ենք ինքնպահպանման մեր բնազդը, նվաստացուցիչ ձևով պարտվեցինք, կորցրեցինք հազարավոր կյանքեր։ Մեկ պարզ բացատրություն ունի հարցը, թե ինչու հասարակությունը փողոցը չի հեղեղում. չի հեղեղում, որովհետև մեզ մոտ անջատված է ինքնապահպանման բնազդը»։Ըստ կառավարման փորձագետի՝ իշխանության հեռացումը հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ փողոցի ճնշումը ավելանա, ճնշողների թիվն էլ հասնի 800 հազարի, քանի դեռ դա տեղի չի ունեցել, Նիկոլ Փաշինյանը զուտ կառավարման առումով ճիշտ է, երբ հղում է անում ժողովրդին։Հարցին՝ իսկ արդյոք Արցախի 80 տոկոսը հանձնելու ժամանակ Նիկոլ Փաշինյանը հարցրե՞ց նույն ժողովրդի կարծիքը, Հարություն Մեսրոբյանը պատասխանեց.«Իսկ ժողովուրդը դե՞մ էր, թե՞ կողմ, եթե ժողովուրդը սկզբունքորեն դեմ լիներ, այդ բանը չէր լինի, եթե մենք հիմա հանգիստ ենք, որոշ չափով էլ պատրաստվում ենք Նոր տարվան, ուրեմն էլ ինչի՞ ենք անհանգստանում»,- ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ հանրային դժգոհության չափման միավորն այս վիճակում լինելու է, պատկերավոր ասած, ձնագնդի մեծացումը։«Իհարկե, անհամեմատելի է Արցախի համար պայքարն 88 թվին, երբ բոլորի համար դա պատվի հարց էր, հիմա իրավիճակն այլ է, մեզ մոտ բոլորը քայլող ստամոքսներ են, միգուցե ստամոքսյին խնդիրը ստիպի, որ ձնագունդը մեծանա»,- ասաց Մեսրոբյանը։

Կառավարման փորձագետը պնդում է՝ եթե այս ամենից հետո էլ երկրում ակնհայտ փոփոխոթյուններ տեղի չունենան, ապա պետք է մտածել արդեն այն մարդու մասին, որն ամենավերջինը կանջատի Հայաստանում լույսերն ու կհեռանա երկրից։Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում 17 ընդդիմադիր կուսակցությունների միավորումն ու ծագած խնդիրները լուծելու համար վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի առաջադրումը, Հարություն Մեսրոբյանը պատասխանեց.«Միայն այն փաստը, որ 17 կուսակցություն կարողացել է միավորվել մեկ գաղափարի շուրջ, դա արդեն աննախադեպ է, միայն դա պետք է ժողովրդին հուշի, որ վիճակն օրհասական է։

Բայց այս ազդակն էլ չի ազդում հասարակության վրա, գիտե՞ք ինչու, որովհետև շատ խելոք բաներից այդ 850 հազարը չեն հասկանում։ Ինչ վերաբերում է Վազգեն Մանուկյանի թեկնածությանը, ապա իրոք ընտիր ընտրություն է, միայն կհորդորեմ, որ Մանուկյանին չդիտարկեն՝ որպես անձ, որը մեկ տարի պետք է երկիրը կառավարի, հետո կուսակցությունները մտնեն ու սկսեն կուսակցական կռիվներ։ Անցումային կառավարությունը պետք է լինի առնվազն հինգ տարով, պետք է այդ ընթացքում անցում կատարել խորհրդարանականից՝ նախագահական կառավարման համակարգի, որովհետև մենք ֆորս-մաժորում ենք, իսկ նման վիճակում հանաք չեն անում, մեր գլխին յաթաղան է պտտվում։ Համապետական և տեղային բոլոր ընտրությունները պետք է հանվեն օրակարգից։ Երկրի առաջ ծառացած հարցերը պետք է կարգավորվեն այնպես, ինչպես Սինգապուրում, հակառակ դեպքում կա՛մ կորոնավիրուսի ավարտից հետո հավաքում ենք մեր իրերն ու գնում, կամ դիմում ենք քաղաքապետարանին՝ Ծիծեռնակաբերդի երկրորդ համալիրի հայտը բավարարելու համար»։

Yerkir.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Դուբայում Փաշինյանին փոխանցվել է 7 շրջանները $5 մլրդ-ի դիմաց հանձնելու առաջարկ. Մինասյանի սենսացիոն բացահայտումը

Հաջորդ գրառումը

Ցավոք, այդ զոհերն ու վիրավորները չեղան արդյունք նրա, որպեսզի կարողանայինք մեր հայրենիքը պահել. Վահագն Վարագյան

Համանման Հոդվածներ

Պատերազմ

Արմեն Ասլամազյանը և 15 զինծառայողներ, ընկնելով շրջափակման մեջ, պայթեցրել են իրենց՝ չհանձնելով դիրքը․ NEWS.am

18/10/2022
Պատերազմ

Հայ գերիներին գնդակահարելու տեսանյութում հանցանքը կատարողները նորաստեղծ «Կոմանդո» ջոկատն է. «Թաթոյան» հիմնադրամ

03/10/2022
Պատերազմ

Ադրբեջանն ավելի մեծ թվով տուժածներ ունի

29/09/2022
Պատերազմ

19-ամյա Վախթանգ Մասումյանը վիրավորվելուց երեք օր անց, գիտակցության չգալով, մահացել է. News.am

19/09/2022
Հաջորդ գրառումը

Ցավոք, այդ զոհերն ու վիրավորները չեղան արդյունք նրա, որպեսզի կարողանայինք մեր հայրենիքը պահել. Վահագն Վարագյան

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Նոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման. Էդուարդ Շարմազանով

15/07/2025

Քաղաքական գործիչ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Մակրոնի կողմից Նիկոլին քաջալերելը շատ ծանր է նստում Հայաստանի ու հայ ժողովրդի վրա։ 2022-ի...

ԿարդալDetails

Քաղաքական դաշտը կրկին զտվում է. պատեհապաշտները տարանջատվում են նվիրյալներից, թուլամորթները՝ պայքարողներից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

14/07/2025

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական