Ինչքանո՞վ է թուրքական «տեղական» Bayraktar TB2 ԱԹՍ-ների արտադրությունը կախված դրսի մատակարարումներից

575

Թուրքական քարոզչության կողմից  «տեղական»  ու  «անորսալի»  հորջորջված Bayraktar TB2 տիպի հարվածային անօդաչու թռչող սարքերի մասին քննարկումները հատկապես ակտիվացել են Արցախի նկատմամբ սեպտեմբերի 27-ից մեկնարկած թուրք-ադրբեջանական ագրեսիայի սանձազերծման ֆոնին:

Թշնամական քարոզչամեքենան Ադրբեջանի կողմից այս ԱԹՍ-ների լայնամասշտաբ կիրառումը ձգտում է նաև հոգեբանական ճնշման գործիք դարձնել հայկական կողմի վրա:

Պետք է ասել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի փեսա Սելջուք Բայրաքթարի ընտանիքին պատկանող «Baykar Makina» ընկերության կողմից արտադրվող «Bayraktar TB2»-ը բավականին տպավորիչ մարտավարատեխնիկական բնութագիր ունի: Այս ԱԹՍ-ների մասին թուրքական քարոզչության սեփական հանրությանը փորձում է համոզել, որ դրանք ամբողջության արտադրաված են Թուրքիայում «ազգային ու տեղական» միջոցներով։ Սակայն  իրականում այս սարքերը այնքան էլ տեղական չեն, քանի որ դրանց արտադրությունը կախված է արտասահմանից ներմուծվող այնպիսի անփոխարինելի ու կարևոր բաղադրամասերից, ինչպիսիք են օրինակ շարժիչներն ու տեսախցիկները, արբանյակային կապի համակարգերն ու GPS ընդունիչները:


Այսպես օրինակ.

Շարժիչ

Bayraktar TB2-ի վրա տեղադրված է ավստրիական հայտնի Rotax ընկերության (ամբողջական անվանումը՝ Bombardier-Rotax GmbH. գտնվում է կանադական Bombardier ընկերությունների խմբի կազմում), «Rotax 912» 100 ձիաուժ հզորությամբ բենզինային շարժիչ:

Հոկտեմբերի 23-ին կանադական ընկերության փոխնախագահ և մամուլի խոսնակ Մարթին Լանգելիեն հայտնել է, որ կասեցնում է շարժիչների արտահանումը այն երկրները, որոնք կիրառում են անհայտ նպատակներով։

Նա նշել է, որ ավստրիական «Rotax»-ի շարժիչները նախագծվել և արտադրվում են միմիայն քաղաքացիական նպատակներով։ Նրա հավաստմամբ՝ ընկերությունը վերջերս է տեղեկացել, որ իրենց արտադրության շարժիչները օգտագործվում են ռազմական նշանակության ԱԹՍ-ների համար։https://googleads.g.doubleclick.net/pagead/ads?client=ca-pub-1104956819242426&output=html&h=300&adk=1110249564&adf=1020545447&pi=t.aa~a.4166410374~i.8~rp.4&w=360&ebfa=1&lmt=1603789381&num_ads=1&rafmt=1&armr=3&sem=mc&pwprc=3827373523&psa=1&guci=2.2.0.0.2.2.0.0&ad_type=text_image&format=360×300&url=https%3A%2F%2Fwww.ermenihaber.am%2Fam%2Fnews%2F2020%2F10%2F26%2Fbayraktar%2F196678&flash=0&fwr=1&pra=3&rh=275&rw=330&rpe=1&resp_fmts=3&sfro=1&wgl=1&fa=27&adsid=NT&dt=1603789381648&bpp=11&bdt=1221&idt=-M&shv=r20201021&cbv=r20190131&ptt=9&saldr=aa&abxe=1&cookie=ID%3D091ec8a4a7cc7594-221fb2a84da60091%3AT%3D1603114687%3ART%3D1603114687%3AS%3DALNI_MYpdm8Xw1ypIjAbuIAHoRY9JINqQw&prev_fmts=0x0%2C360x240&nras=2&correlator=8267713888242&frm=20&pv=1&ga_vid=1445098689.1540073425&ga_sid=1603789381&ga_hid=895930697&ga_fc=0&iag=0&icsg=9173991410&dssz=26&mdo=0&mso=0&u_tz=240&u_his=3&u_java=0&u_h=720&u_w=360&u_ah=720&u_aw=360&u_cd=24&u_nplug=0&u_nmime=0&adx=0&ady=2893&biw=360&bih=591&scr_x=0&scr_y=0&eid=20207460%2C21067467%2C21067654%2C44730556%2C21066973&oid=3&pvsid=1973076995941864&pem=244&ref=https%3A%2F%2Fwww.ermenihaber.am%2Fam&rx=0&eae=0&fc=1408&brdim=0%2C0%2C0%2C0%2C360%2C0%2C360%2C591%2C360%2C591&vis=1&rsz=%7C%7Cs%7C&abl=NS&fu=8320&bc=31&ifi=2&uci=a!2&btvi=1&fsb=1&xpc=hHJyNqefC4&p=https%3A//www.ermenihaber.am&dtd=121

Ուշագրավ է, որ Baykar ընկերության պաշտոնական կայքում TB2 ԱԹՍ-ի վերաբերյալ ներկայացված տեխնիկական բնութագրի մեջ նշված չէ այս փաստը (համապատասխան դաշտում ընդամենը գրված է 100 ձիաուժանոց ներքին այրման շարժիչ): Փոխարենն այս փաստն արձանագրված է Wikipedia առցանց հանրագիտարանում TB2-ի մասին պատմող անգլերեն և թուրքերեն հոդվածում, defenceturk.net մասնագիտացված կայքում և այլուր:

Այս համատեքստում պետք է նշել, սակայն, որ Թուրքիայում վերջին տարիներին գործուն քայլեր են արվել ԱԹՍ-ների համար ուժային ագրեգատ ստեղծելու ուղղությամբ և Թուրքիայի օդատիեզերական ընկերության կողմից նախագծված ու արտադրված PD170 ավիացիոն շարժիչը արդեն հաջողությամբ անցել է փորձարկումները և պատրաստ է սերիական արտադրության: Սակայն 170 ձիաուժանոց այս շարժիչները չափազանց ծանր են Bayraktar TB2-ի համար, և նպատակահարմար չեն դրանց վրա տեղադրելու համար: Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ղեկավար Ի. Դեմիրը հայտարարել է, որ PD170 շարժիչները կարող են օգտագործվել «Baykar» ընկերության կողմից նախագծված ու դեռևս փորձարկման փուլում գտնվող «Bayraktar Akıncı» անվանումով ծանր քաշային հարձակողական ԱԹՍ-ի վրա: Իսկ մինչ այդ Akıncı-ի շարժիչները ներմուծվում են Ուկրաինայից:https://googleads.g.doubleclick.net/pagead/ads?client=ca-pub-1104956819242426&output=html&h=300&adk=1110249564&adf=1553573099&pi=t.aa~a.4166410374~i.10~rp.4&w=360&lmt=1603789381&num_ads=1&rafmt=1&armr=3&sem=mc&pwprc=3827373523&psa=1&guci=2.2.0.0.2.2.0.0&ad_type=text_image&format=360×300&url=https%3A%2F%2Fwww.ermenihaber.am%2Fam%2Fnews%2F2020%2F10%2F26%2Fbayraktar%2F196678&flash=0&fwr=1&pra=3&rh=275&rw=330&rpe=1&resp_fmts=3&sfro=1&wgl=1&fa=27&adsid=NT&dt=1603789381648&bpp=10&bdt=1221&idt=-M&shv=r20201021&cbv=r20190131&ptt=9&saldr=aa&abxe=1&cookie=ID%3D091ec8a4a7cc7594-221fb2a84da60091%3AT%3D1603114687%3ART%3D1603114687%3AS%3DALNI_MYpdm8Xw1ypIjAbuIAHoRY9JINqQw&prev_fmts=0x0%2C360x240%2C360x300&nras=3&correlator=8267713888242&frm=20&pv=1&ga_vid=1445098689.1540073425&ga_sid=1603789381&ga_hid=895930697&ga_fc=0&iag=0&icsg=2208197246962&dssz=27&mdo=0&mso=0&u_tz=240&u_his=3&u_java=0&u_h=720&u_w=360&u_ah=720&u_aw=360&u_cd=24&u_nplug=0&u_nmime=0&adx=0&ady=4112&biw=360&bih=591&scr_x=0&scr_y=0&eid=20207460%2C21067467%2C21067654%2C44730556%2C21066973&oid=3&pvsid=1973076995941864&pem=244&ref=https%3A%2F%2Fwww.ermenihaber.am%2Fam&rx=0&eae=0&fc=1408&brdim=0%2C0%2C0%2C0%2C360%2C0%2C360%2C591%2C360%2C591&vis=1&rsz=%7C%7Cs%7C&abl=NS&fu=8320&bc=31&ifi=3&uci=a!3&btvi=2&fsb=1&xpc=rCsLOGRB4R&p=https%3A//www.ermenihaber.am&dtd=142

Տեսախցիկներ (ներառում են նաև լազերային նշանառության համակարգեր)https://googleads.g.doubleclick.net/pagead/ads?client=ca-pub-1104956819242426&output=html&h=300&adk=1110249564&adf=1103179589&pi=t.aa~a.4166410374~i.12~rp.4&w=360&lmt=1603789381&num_ads=1&rafmt=1&armr=3&sem=mc&pwprc=3827373523&psa=1&guci=2.2.0.0.2.2.0.0&ad_type=text_image&format=360×300&url=https%3A%2F%2Fwww.ermenihaber.am%2Fam%2Fnews%2F2020%2F10%2F26%2Fbayraktar%2F196678&flash=0&fwr=1&pra=3&rh=275&rw=330&rpe=1&resp_fmts=3&sfro=1&wgl=1&fa=27&adsid=NT&dt=1603789381648&bpp=11&bdt=1220&idt=-M&shv=r20201021&cbv=r20190131&ptt=9&saldr=aa&abxe=1&cookie=ID%3D091ec8a4a7cc7594-221fb2a84da60091%3AT%3D1603114687%3ART%3D1603114687%3AS%3DALNI_MYpdm8Xw1ypIjAbuIAHoRY9JINqQw&prev_fmts=0x0%2C360x240%2C360x300%2C360x300&nras=4&correlator=8267713888242&frm=20&pv=1&ga_vid=1445098689.1540073425&ga_sid=1603789381&ga_hid=895930697&ga_fc=0&iag=0&icsg=2208197246962&dssz=27&mdo=0&mso=0&u_tz=240&u_his=3&u_java=0&u_h=720&u_w=360&u_ah=720&u_aw=360&u_cd=24&u_nplug=0&u_nmime=0&adx=0&ady=4499&biw=360&bih=591&scr_x=0&scr_y=0&eid=20207460%2C21067467%2C21067654%2C44730556%2C21066973&oid=3&pvsid=1973076995941864&pem=244&ref=https%3A%2F%2Fwww.ermenihaber.am%2Fam&rx=0&eae=0&fc=1408&brdim=0%2C0%2C0%2C0%2C360%2C0%2C360%2C591%2C360%2C591&vis=1&rsz=%7C%7Cs%7C&abl=NS&fu=8320&bc=31&ifi=4&uci=a!4&btvi=3&fsb=1&xpc=dGfneez8fm&p=https%3A//www.ermenihaber.am&dtd=159

«Bayraktar TB2» և Baykar Makinası-ի այլ ԱԹՍ մոդելների համար հիմնականում կիրառվում է կանադական արտադրության L-3 WESCAM CMX-15D տեսախցիկը, որը ներառում է  լազերային նշանառության համակարգերը։

Վերջին օրերին Կանադայի հայ համայնքի ջանքերի շնորհիվ, այդ երկրի իշխանությունները հայտարարեցին Թուրքիայի դեմ զենքի վաճառքի էմբարգո կիրառելու մասին և կասեցրեցին Թուրքիա զենքի արտահանման համապատասխան թույլտվությունները։

Հարկավոր է արձանագրել նաև, որ այս էմբարգոների արդյունքում թուրքական կողմը արագացրել է սեփական նմանատիպ տեխնոլոգիաների մշակումը։ Թուրքական ռազմական արդյունաբերական ASELSAN ընկերությունը մշակում է CATS էլեկտրօպտիկական հետախուզության, հսկողության և թիրախավորման համակարգը, որը դեռևս պահանջված որակը չի կարողացել ապահովել։ Արդյունքում թուրքական ԱԹՍ-ների արտարդույթունը մեծապես կախված է կանադական տեխնոլոգիաններից։

Մարտագլխիկներ

Bayraktar TB2-ի վրա տեղադրված են թուրքական Roketsan ընկերության կողմից արտադրված հակատանկային գերճշգրիտ MAM-L  և օդ-ցամաք MAM-C հրթիռները։ MAM-L ստեղծվել է նույն Roketsan-ի մեկ այլ արտադրանքի` UMTAS-ի հիման վրա։

Ըստ որոշ աղբյուրների`Roketsan-ի OMTAS և UMTAS հրթիռները գերմանական TDW ընեկրության հետ համատեղ արտադրության արդյունք են։ Այլ աղբյուրներ առաջ են քաշում այն վարկածը, որ գերմանական կազմակերպությունը մշակել է մարտագլխիկները, իսկ դրանց արտոնագիրը վաճառել է Թուրքիային։ Մասնագիտացված Defenceturk ևս հաստատել է, որ մարտագլխիկները արտադվում են գերմանական TDW ընկերության կողմից։
 

Արբանյակային կապի համակարգեր

TB2-ի արբանյակային կապի համակարգերը նույնպես ներմուծվում են արտասահմանից, մասնավորապես ԱՄՆ-ից: Համակարգերը մատակակրարող ամերիկյան Viasat ընկերությունը նախօրեին հայտարարել է, որ դադարեցնում է դեպի Թուրքիա մատակարարումները, այն բանից հետո, երբ ամերիկահայությունը 2 օր շարունակ խաղաղ ցույց է անցկացրել ընկերության գրասենյակի առջև: Հայ ցուցարարների հետ հանդիպած «Viasat» ընկերության PR մենեջեր Քեն Փեթերմանը նշել է, որ ընկերությունում տեղյակ չեն եղել, թե ինչ նպատակներով է Թուրքիան իրենց տեխնոլոգիաներն օգտագործում ու խոստացել, որ դիմելու են ԱՄՆ պաշտպանության նախարարությանն ու բացատրություն են պահանջելու, թե ինչպես է օգտագործում ՆԱՏՕ–ի անդամ Թուրքիան իրենց արտադրած տեխնոլոգիաները։

Հարկ է նշել սակայն, որ Թուրքիան քայլեր է ձեռնարկել նաև արբանյակային կապի համակարգի նախագծուման ուղղությամբ: Մասնավորապես թուրքական ռազմաարդյունաբերության «Aselsan» ընկերությունը արդեն ավարտին է հասցրել համակարգի մշակումը: Սպասվում է, որ որոշ ժամանակ հետո այս ուղղությամբ TB2-ների կախվածությունը դրսի շուկայից կհաղթահարվի:
 

Նավիգացիոն ընդունիչներ

Վերջին օրերին Արցախի ՊԲ ՀՕՊ համակարգերի կողմից խոցված Bayraktar TB2-ի մի շարք լուսանկարների հրապարակման արդյունքում պարզ դարձավ նաև, որ այս ԱԹՍ-ի համար Նավիգացիոն ընդունիչներ է մատակարարում նավիգացիոն սարքերի ոլորտում առաջատար արտադրողներից մեկը հանդիսացող ամերիկյան GARMIN  ընկերությունը (տեղակայման վայրը՝ Դայմոնդ Բար, Կալիֆորնիա): Bayraktar TB2 ԱԹՍ-ի համար օգտագործվում է GARMIN ընկերության GNC 255A մոդելը, որի գինը 4495 ԱՄՆ դոլար է։

Կցորդիչ

Նշենք նաև, որ Արցախի ՊԲ-ի խոցված ԱԹՍ-ի նկարներից մեկում երևում է նաեւ ամերիկյան MilesTekխոշոր ընկերության արտադրած հինգկոճականի կցորդիչը։ 

Մեկ այլ լուսանկարում երևում է ԱԹՍ-ի ռադիատորը և վառելիքի բաքի մի մասը էլեկտրալարերի մի մասի հետ միասին:
Ներքևում ՝ կապույտով, վառելիքի պոմպի մի մասն է արտադրված բրիտանական «Andair Precision Aircraft Components» ընկերության կողմից, իսկ ձախից՝ կարմիր գույնով, «Beringer Aero» բրիտանա-ամերիկյան ընկերության արտադրած արգելակման համակարգի սկավառակի արգելակային մխոց:

ԱԹՍ-ի կառավարման վահանակի նկարում գիրոսկոպը ԱՄՆ արտադրության Northrop Grumman LN-200 IMU- ն է, որը նույնպես հայտնի է դարձել վերջերս: Սա հատկապես կարևոր է, քանի որ դա այն սարքն է, որի վրա հիմնված է ինքնաթիռի կառավարվող թռիչքը:

Ամփոփելով պետք է նշենք, որ իր դասի մեջ բավականին լավ պարամետրեր ունեցող թուրքական ԱԹՍ-ների առնվազն 5 ամենակարևոր բաղադրմասերը ներմուծվում են արտասահմանից: Առանց այս առաջատար տեխնոլոգիաների մատակարարման Bayraktar TB2-ը նվազագույնը կկորցնի իր մարտավարատեխնիկական բնութագրում առկա պարամետրերի մեծագույն մասը, իսկ առավելագույնը կարող է կասեցվել դրանց հետագա արտադրությունը: Կանադական գերժամանակակից տեսախցիկների նախորդ էմբարգոն արդեն իսկ գործնական դաշտում ցույց է տվել դրանց կարևորությունը արտադրության հետագա շարունակության համար: https://googleads.g.doubleclick.net/pagead/ads?client=ca-pub-1104956819242426&output=html&h=300&adk=1110249564&adf=328426145&pi=t.aa~a.4166410374~i.36~rp.4&w=360&lmt=1603789381&num_ads=1&rafmt=1&armr=3&sem=mc&pwprc=3827373523&psa=1&guci=2.2.0.0.2.2.0.0&ad_type=text_image&format=360×300&url=https%3A%2F%2Fwww.ermenihaber.am%2Fam%2Fnews%2F2020%2F10%2F26%2Fbayraktar%2F196678&flash=0&fwr=1&pra=3&rh=275&rw=330&rpe=1&resp_fmts=3&sfro=1&wgl=1&fa=27&adsid=NT&dt=1603789381648&bpp=9&bdt=1221&idt=10&shv=r20201021&cbv=r20190131&ptt=9&saldr=aa&abxe=1&cookie=ID%3D091ec8a4a7cc7594-221fb2a84da60091%3AT%3D1603114687%3ART%3D1603114687%3AS%3DALNI_MYpdm8Xw1ypIjAbuIAHoRY9JINqQw&prev_fmts=0x0%2C360x240%2C360x300%2C360x300%2C360x300&nras=5&correlator=8267713888242&frm=20&pv=1&ga_vid=1445098689.1540073425&ga_sid=1603789381&ga_hid=895930697&ga_fc=0&iag=0&icsg=2208197246962&dssz=27&mdo=0&mso=0&u_tz=240&u_his=3&u_java=0&u_h=720&u_w=360&u_ah=720&u_aw=360&u_cd=24&u_nplug=0&u_nmime=0&adx=0&ady=10250&biw=360&bih=591&scr_x=0&scr_y=0&eid=20207460%2C21067467%2C21067654%2C44730556%2C21066973&oid=3&pvsid=1973076995941864&pem=244&ref=https%3A%2F%2Fwww.ermenihaber.am%2Fam&rx=0&eae=0&fc=1408&brdim=0%2C0%2C0%2C0%2C360%2C0%2C360%2C591%2C360%2C591&vis=1&rsz=%7C%7Cs%7C&abl=NS&fu=8320&bc=31&ifi=5&uci=a!5&btvi=4&fsb=1&xpc=qQkMUNdvZn&p=https%3A//www.ermenihaber.am&dtd=176

Այսպիսով պետք է արձանագրենք, որ կանադական տեսախցիկների ու ամերիկյան արբանյակային կապի համակարգերի, ինչպես նաև ավստրիական շարժիչների մատակարարումն արդեն իսկ կասեցված է կամ կասեցման փուլում է։ Հոդվածում  նշվածներին դեռ միայն ամերիկյան GARMIN  և գերմանական TDW ընկերությունների մատակարարումները խոչընդոտելու ուղղությամբ դեռևս կատարվելիք  աշխատանքի մեծ դաշտ կա:

Ermenihabwr.am