Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) Մարդու իրավունքների ուսումնասիրության հանձնաժողովի կազմում «Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումների ընթացքում մարդու իրավունքների խախտումներն ուսումնասիրելու համար» հիմնված ենթահանձնաժողովի անդամները հոկտեմբերի 26-ին այցելել են Ստամբուլում գործող մի քանի հայկական կազմակերպություններ:
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) կուսակցության պատգամավոր, Մարդու իրավունքների ուսումնասիրության հանձնաժողովի ղեկավար Հաքան Չավուշօղլուի գլխավորությամբ Պոլսի հայոց պատրիարքարան և այլ հայկական հաստատություններ կատարված այցից հետո տեղի է ունեցել հանձնաժողովի խորհրդակցություն, ինչից հետո Չավուշօղլուն հանդես է եկել հայտարարությամբ: Վերջինը մասնավորապես ասել է.
«Տարիներով Ադրբեջանի ու Հայաստանի միջև առկա Ղարաբաղի հարցն այս օրերին ռազմական բախումների է վերածվել: Այդ բախումներով պայմանավորված Թուրքիայում և Ստամբուլում ստեղծված հոգեբանական մթնոլորտի պայմաններում այստեղ ապրող, Թուրքիայի քաղաքացի հանդիսացող ու մեր երկիր եկած, բայց քաղաքացի չհանդիսացող հայերից ցանկացանք իմանալ, թե արդյոք տեղի է ունեցել նրանց իրավունքների ոտնահարում կամ արդյոք ենթարկվել են հանրային ու սոցիալական ճնշումների։https://googleads.g.doubleclick.net/pagead/ads?client=ca-pub-1104956819242426&output=html&h=300&adk=1110249564&adf=1020545447&pi=t.aa~a.4166410374~i.4~rp.4&w=360&ebfa=1&lmt=1603789691&num_ads=1&rafmt=1&armr=3&sem=mc&pwprc=3827373523&psa=1&guci=2.2.0.0.2.2.0.0&ad_type=text_image&format=360×300&url=https%3A%2F%2Fwww.ermenihaber.am%2Fam%2Fnews%2F2020%2F10%2F27%2F%25D4%25B9%25D5%25B8%25D6%2582%25D6%2580%25D6%2584-%25D5%2580%25D5%25A1%25D5%25B5%25D5%25A5%25D6%2580%2F196793&flash=0&fwr=1&pra=3&rh=275&rw=330&rpe=1&resp_fmts=3&sfro=1&wgl=1&fa=27&adsid=NT&tt_state=W3siaXNzdWVyT3JpZ2luIjoiaHR0cHM6Ly9hZHNlcnZpY2UuZ29vZ2xlLmNvbSIsInN0YXRlIjowfV0.&dt=1603789691206&bpp=10&bdt=1029&idt=-M&shv=r20201021&cbv=r20190131&ptt=9&saldr=aa&abxe=1&cookie=ID%3D091ec8a4a7cc7594-221fb2a84da60091%3AT%3D1603114687%3ART%3D1603114687%3AS%3DALNI_MYpdm8Xw1ypIjAbuIAHoRY9JINqQw&prev_fmts=0x0%2C360x240&nras=2&correlator=1047989434995&frm=20&pv=1&ga_vid=1445098689.1540073425&ga_sid=1603789691&ga_hid=198029742&ga_fc=0&iag=0&icsg=34943795186&dssz=26&mdo=0&mso=0&u_tz=240&u_his=3&u_java=0&u_h=720&u_w=360&u_ah=720&u_aw=360&u_cd=24&u_nplug=0&u_nmime=0&adx=0&ady=1737&biw=360&bih=591&scr_x=0&scr_y=0&eid=20207460%2C21066973&oid=3&pvsid=417324660641709&pem=244&ref=https%3A%2F%2Fwww.ermenihaber.am%2Fam&rx=0&eae=0&fc=1408&brdim=0%2C0%2C0%2C0%2C360%2C0%2C360%2C591%2C360%2C591&vis=1&rsz=%7C%7Cs%7C&abl=NS&fu=8320&bc=31&ifi=2&uci=a!2&btvi=1&fsb=1&xpc=02ykP5ObUx&p=https%3A//www.ermenihaber.am&dtd=131
Գոհունակությամբ պետք էհայտանեմ, որ մինչև այսօր հանձնաժողովին ուղղված որևէ դիմում չի եղել: Այսօր լսեցինք հայ համայնքի կրոնական ու հանրային դերակատարների տեսակետներն ու առաջարկները, որից պարզ դարձավ, որ նրանց վրա ոչ պետական պաշտոնյաների, ոչ էլ հասարակ քաղաքացիների կողմից ճնշում չի եղել: Սակայն պետք է մի բան ընդգծել. ցավոք սոցմեդիայի միջոցների ու լրատվամիջոցների շատացման հետ զուգահեռ նրանց (հայերի) նկատմամբ ատելության խոսք է կիրառվում: Ատելության խոսքը Թուրքիայի Հանրապետության օրենքներով հանցագործություն է համարվում: Թուրքիան այս պահին հայ-ադրբեջանական բախումներում կանգնած է եղբայրական Ադրբեջանի կողքին, բայց դա չի կարող ներկայացվել որպես ատելության խոսքի հիմնավորում, մեր հայ քաղաքացիների վրա ճնշումներն անընդունելի են»։
Ermenihaber.am