Երեքշաբթի, Մայիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ընդդիմությունը պետք է գնա «Նախ չափանիշ, ապա՝ մարդ» սկզբունքով

22/11/2020
- Պատերազմ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ընդդիմադիր 17 կուսակցության առաջարկած ճանապարհային քարտեզի շուրջ համախմբման պրոցեսն ավելի արագ ընթացք է ստանում, ինչն արտահայտվում է ոչ միայն ընդդիմության կազմակերած ցույցերով, այլ նաև՝ հակառակ ճամբարից տեղի ունեցող «արտագաղթով»։ Այնուամենայնիվ, հանրությանն ու հատկապես դրա քաղաքականապես ակտիվ հատվածին մտատանջում է մեկ կարևոր հարց՝ ո՞վ։

Ինչպես գիտեք, առաջարկվող ճանապարհային քարտեզի համաձայն, ժամանակավոր կառավարությունը պետք է Նիկոլ Փաշինյանի և իշխող վարչախմբի հեռացումից հետո 3 կամ 6 ամիս կառավարի երկիրը՝ փորձելով հնարավորինս մեղմել վրա հասած աղետի հետևանքները և կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Կառավարության ամբողջական հեռացումն այլևս բացարձակ անհրաժեշտություն է։  Այս առումով հանրությանը հետաքրքիր է, թե ինչ կազմ է ունենալու նոր կառավարությունը և հատկապես ով է լինելու դրա ղեկավարը։ Շատերին այդ «կախարդական» անձի բացակայությունն է հետ պահում առավել ակտիվ պայքարից։ Ինչու՞, քանի որ մեր նորանկախ պատմության մեջ պայքարը միշտ ունեցել է դեմք, շատ կոնկրետ դեմք։

Կարծում եմ, որ այս անգամ պետք է իրադարձությունների ընթացքը մի փոքր շեղել ավանդական հունից։ Ինչպե՞ս, շատ պարզ՝ անհրաժեշտ է նախ սահմանել այն չափանիշերն ու որակները, որն այդ անձը պետք է ունենա, ապա նոր ընտրել այդ մեկին, ով կտեղավորվի նախանշած կաղապարի մեջ։ Որովհետեւ նախ պետք է ձևավորվի ղեկավարի ունակությունների և որակների վերաբերյալ փոխզիջում, ապա նոր այդ որակներին համապատասխանող անձի, ոչ թե հակառակը՝ գտնել անձին և հնարավոր բոլոր միջոցներով հիմնավորել, թե նա ինչ հրաշալի թեկնածու է։ Այսինքն՝ ընտրել նախ արժեքները, ապա թույլ տալ, որ այդ արժեքներն իրենք «գտնեն» այն մեկին, որն իրենց կրողն է։

Հնարավո՞ր է։ Այո։ Սակայն պետք է համակերպվել այն պարզ իրողության հետ, որ քաղաքական առաջնորդության այս ճգնաժամային ժամանակաշրջանում, որն ի դեպ միայն մեր երկրում չէ, դժվար է գտնել այնպիսի մի առաջնորդի, որն ունենա բոլոր հնարավոր անհրաժեշտ և լրացուցիչ որակները։ Եթե ընդունում ենք սա, ապա անհրաժեշտ է բացահայտել-հստակեցնել իրադրությանը համարժեք այն կարևորագույն չափանիշները, որոնց պարտադիր և միաժամանակյա առկայությունը կարող է վերածվել այդ ղեկավարին գտնելու հուշաթերթի։ Դրանք են․

1․ Հետագա քաղաքական ամբիցիաներ չունենալը

2018 թվականի հեղափոխություն-իշխանափոխության ժամանակ կարճ, բայց կարևոր դիսկուրս սկսվեց, թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը պետք է գլխավորի ժամանակավոր կառավարությունը։ Ի վերջո, եղավ այն, ինչ եղավ և ինչպես հիշում ենք Փաշինյանը չխնայեց որևէ ռեսուրս հարմար պահին ընտրություններ կազմակերպելու և բացարձակ մեծամասնությամբ ԱԺ մտնելու համար։

Այստեղ նույնպես պետք է փոխել իրադարձությունների «ավանդական» հունը։ Ազգային համաձայնության ժամանակավոր կառավարության ղեկավարը պետք է չունենա հետագա քաղաքական ամբիցիաներ և հստակ հայտարարի դրա մասին։ Նրա ամբողջ ջանքը պետք է ուղղված լինի ժամանակավոր կառավարության առջև դրված խնդիրների լուծմանը, որոնք կարող են լինել ցավոտ, սկզբում անընկալելի, ոչ պոպուլյար և ուրեմն նա և նրա կաբինետը չպտեք է կաշկանդված լինեն հետագա ընտրաձայներ վաստակելու կամ չկորցնելու ռիսկով։ Ընդ որում՝ հնարավոր թեկնածուն պետք է իր կենսագրությամբ ցույց տա նաև, որ երկրի պետական շահը վեր է դասել սեփական քաղաքական-անձնային շահից։

2․ Անհրաժեշտ փորձ կամ «success story»

Պետք է հասկանալ, որ անհրաժեշտ փորձ ասելով, այժմ հնարավոր չէ բավարարվել որևէ պետական մարմնում աշխատանքային փորձով։ Անհրաժեշտ փորձը պետք է վերաբերվի ճգնաժամային, եթե կուզեք, անելանելի իրավիճակում քաղաքական և կառավարչական պատասխանավտություն ստանձնելու և այն պատվով իրագործելու փորձով։ Կարճ ասած, սա պետք է չլինի այդ անձի տեսած առաջին «դժոխքը»։

3․ Առանձնահատուկ խնդրահարույց հետագիծ չունենալ

Ճիշտ է, նախորդ կետն ինքնին բացառում է ընդհանրապես խնդրահարույց անցյալ չունենալու թեզը, քանի որ նման փորձ ունեցող մարդն անպայմանորեն իր կենսագրության այս կամ այն փուլում հայտնված կլինի որևէ սկանդալի (իրական կամ հնարած) կենտրոնում, սակայն  չափազանց կարևոր է, որ նա չունենա հատուկ (օրինակ՝ հանցավոր) խնդրահարույց հետագիծ։ Հակառակ պարագայում ժամանակավոր կառավարությունը պարզապես չի կարողանա ապահովել իր առջև դրված խնդիրների շուրջ իրական համախմբում։

Կա՞ այդպիսինը։ Այո՛, կա։ Եվ կրկին՝ հրապուրիչ որակներն ու չափանիշները շատ են, սակայն առավելագույնը պահանջելով կարող ենք ստանալ ոչինչ։ Ուստի կարծում եմ, որ 3 կամ 6 ամսվա ժամանակավոր կառավարության ղեկավարի համար սրանք անհրաժեշտ և բավարար պայմաններ են։

Ամփոփելով նշեմ, որ ընդդիմությունը պետք է գնա նշված՝ «Նախ չափանիշ, ապա՝ մարդ» սկզբունքով և երկու փուլում էլ արդյունքները քննարկի հանրության հետ։ Հակառակ դեպքում՝ հապճեպորեն տալով այդ անձի անունը (անգամ, եթե վերջինը բավարարի նշված չափանիշներին), իրեն զրկելու է հնարավոր առավելագույն փոխզիջմա հնարավորություններից։

Վարազդատ Հարությունյան

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ, «Պետություն, ներքին քաղաքականություն և մարդու իրավունքներ» հանձնախմբի համանախագահ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գեղանկարների ցուցահանդես-վաճառք՝ հօգուտ «զինծառայողների ապահովագրություն» հիմնադրամի

Հաջորդ գրառումը

«Չի կարելի փչացնել փչացրածը»

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Երեք տարի առաջ սեպտեմբերի 12-ը նրա տեսած վերջին լրիվ օրն էր, 13-ի լուսաբացին հեռացավ այս աշխարհից. հոր գիրը՝ որդու հիշատակին

13/09/2025
Պատերազմ

Արմեն Ասլամազյանը և 15 զինծառայողներ, ընկնելով շրջափակման մեջ, պայթեցրել են իրենց՝ չհանձնելով դիրքը․ NEWS.am

18/10/2022
Պատերազմ

Հայ գերիներին գնդակահարելու տեսանյութում հանցանքը կատարողները նորաստեղծ «Կոմանդո» ջոկատն է. «Թաթոյան» հիմնադրամ

03/10/2022
Պատերազմ

Ադրբեջանն ավելի մեծ թվով տուժածներ ունի

29/09/2022
Հաջորդ գրառումը

«Չի կարելի փչացնել փչացրածը»

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է փաստագրական իրականությանը

11/05/2026

Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը։ «Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շինուհայրի դպրոցի ադրբեջանցի շինարարները վթարի են ենթարկվել. «Իշխանություն»

11/05/2026

Շինուհայրում վթարի են ենթարկվել դպրոցի շինարարության վրա աշխատող ադրբեջանցիներ՝ իրանական անձնագրով. հաըտնում է «Իշխանություն» լրատվական կայքը։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ կեսգիշերին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Սա արտաքին քաղաքականության իրականացման մակարդակի «պերճախոս» վկայությունն է. Հակոբ Բադալյան

12/05/2026

Այսօր` Քպ քարոզարշավին, Արարատ Միրզոյանը խոսնակի էջով գրառման համար Փաշինյանից թույլտվություն խնդրեց։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն արձագանքելով գրում է.  «Սա...

ԿարդալDetails
Նորություններ

6-րդ պալատում ծանր են տարել Աբովյանի մեր տպավորիչ հանրահավաքը. Սուրեն Սուրենյանց

11/05/2026

Միշտ այսպես է լինում, երբ կենսագրություն չունեցող մարդը պատահաբար հայտնվում է բարձրաստիճան պաշտոնում, օրինակ դառնում է ԱԺ փոխնախագահ: Բացի նրանից,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական