Շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի սկսած հարձակման հետևանքով Արցախում ունենք 10 զինծառայողի և 4-5 դիրքի կորուստ։
Այս մասին հայտնել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը, փոխանցում է Aysor.am-ը։
Ավելի վաղ Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը հայտնել էր Մարտունիում զոհված 2 քաղաքացիականի մասին։
Հիշեցնենք, որ Հայաստանում և Արցախում հայտարարված է ռազմական դրություն։Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան շփման գծի ողջ երկայնքով անցել է հարձակման։