Անհետ կորածների ճակատագրով, բացի ԱԱԾ-ից, ուրիշ ոչ մի պետական կառույց չի զբաղվում. ասում են հարազատները։
Բոլորը մի դռնից մյուսն են ուղարկում, ու արդեն 4 տարի ծնողներն անցնում են դժոխքի միջով՝ ոչ մի լուր իրենց զավակից, եղբորից, ամուսնուց։
«Համահայկական ճակատ» շարժումը և «Հայկանդուխտ» ավանդապաշտական կազմակերպությունը համատեղ նամակներ է պատրաստել. մեկը հանձնել է ՄԱԿ-ի գրասենյակին, մյուսներն այսօր հանձնեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ ՌԴ, Ֆրանսիայի ու ԱՄՆ դեսպանատներին՝ ակնկալելով պատասխան։
Հայ գերիների ու անհետ կորածների վերադարձի հարցը պետք է լինի բոլոր երկրների պահանջն Ալիևին, այլապես բոլորը նրա հանցակիցներն են։
Հարազատները հոգնել են դռնեդուռ ընկնելուց, բայց պայքարը շարունակում են, նույն դուռը պատրաստ են հազարերորդ անգամ թակել։
Մանրամասները՝ տեսանյութում