Հինգշաբթի, Հունիսի 25, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սփյուռքում՝ Հայաստանի և Հայաստանում՝ Սփյուռքի բաբախող սիրտը. Երվանդ Ազատյան

31/05/2026
- Տեսադարան

«Մատեան հիշատակի». գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ, Սփյուռքը Հայաստանին կամրջող ամենաազդեցիկ ու ականավոր հայերից մեկի՝ Երվանդ Ազատյանի մահից 3 տարի անց հրատարակվել է նրան նվիրված ժողովածու։
Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ Թեքեյան կենտրոնում։

«Մատեան հիշատակի» գրքի շնորհանդեսին ցուցադրվեց Երվանդ Ազատյանի կյանքն ու գործունեությունը ներկայացնող «Հայրենիքի և Սփյուռքի միջև» փաստավավերագրական ֆիլմը, որը նույնպես նվիրված է մեծ հայի հիշատակին։
Երվանդ Ազատյանը Բեյրութում հիմնադրել է «Զարթոնք-սպորտ» շաբաթաթերթը։ Կահիրեում «Արև» օրաթերթի խմբագիրն է եղել, Բոստոնում՝ «Պայքարի» վարիչ-տնօրենը, «Արմինիըն միրըր-սփեքթեյթըր»-ի սյունակագիրն ու խմբագիրը, Մոնրեալի «Ապագա» շաբաթաթերթի, «Նյու Յորքի «Արարատ» անգլերեն հանդեսի, Երևանում՝ «Ազգ» օրաթերթի, Բեյրութի «Կամար» գրական հանդեսի համահիմնադիրն ու հոդվածագիրը։

Նրան ճանաչել են աշխարհահռչակ մտավորականներ, արվեստագետներ, քաղաքական գործիչներ, դիվանագետներ, երկրների ղեկավարներ։ Անչափելի է Երվանդ Ազատյանի գործունեության շրջագիծը, նրա ծանոթության ու մտերմության միջավայրն ընդգրկում է մոլորակի բոլոր աշխարհամասերը։
1500-ից ավելի խմբագրականներ է գրել, բազմաթիվ գրքեր։ Նրա վերլուծական միտքը, դիպուկ խոսքն ընդգրկել են քաղաքական, հասարակական, գրական, մշակութային բոլոր ոլորտները։
«Մատեան հիշատակի» գրքում ընդգրկված են ոչ միայն հիշողություններ, պատմություններ, հրաժեշտի խոսքեր, այլ նաև Երվանդ Ազատյանի բազմաշերտ գործունեության, հարուստ ճանապարհի մասին վկայող լուսանկարներ։

Երվանդ Ազատյանը Սփյուռքում՝ Հայաստանի և Հայաստանում՝ Սփյուռքի բաբախող սիրտն էր։ Ապրելով օտար երկրներում՝ նա ձեռքը միշտ պահում էր Հայաստանի զարկերակի վրա։ Իր անձնվիրությունը, անշահախնդիր սերը միշտ արտահայտել է բարեգործություններով, զանազան նախագծեր իրականացնելով։
Երվանդ Ազատյանի մտերիմների, նրա ընկերակցությունը, ջերմությունն ու տիեզերական սերը վայելած մարդկանց սրտի խոսքն է ամփոփված «Մատեան հիշատակի» գրքում, որը կազմվել և հրատարակվել է Թեքեյան մշակութային միության հայաստանյան և Սփյուքի գործիչների նախաձեռնությամբ և ջանքերով։


Այն հարգանքի տուրք, նվիրումի ու գնահատանքի արտահայտություն է, որով հոդվածագիրները, ցավակցագրերի հեղինակները հրաժեշտի խոսք են ասել մեծ հային, անվանի մտավորականին։ Բայց այդ խոսքը ցավով չի թաթախված, այլ լուսավոր, բարի, ջերմ հիշողություններով, Երվանդ Ազատյանի պատգամներով, Հայաստանը մանրամասնորեն սիրող ու ճանաչող նրա տեսակով։

 Երվանդ Ազատյանի անվան հետ են կապվում հայանպաստ բազմաթիվ ծրագրեր։ Նա ղեկավարել է Ազգային հերոս Ալեք Մանուկյանի գրասենյակը։

Երվանդ Ազատյանն Ալեք Մանուկյանի հետ բառացիորեն փրկել է Երուսաղեմի Հայոց պատրիարքության մատենադարանից գողացված և «Սոթբիս» աճուրդում վաճառվող հայկական ձեռագրերն ու Թորոս Ռոսլինի 5-6 նկարները։
Բազմաթիվ են այսպիսի պատմությունները, որոնք պատիվ կբերեին յուրաքանչյուրին։ Բայց նա ամեն ինչ անում էր աննկատ, առանց իր բարի գործերի մասին խոսելու, ակնարկելու։

Նրա համար կարևորը արդյունքն էր, ոչ թե իր անունը։
Երվանդ Ազատյանի նվիրվածությունը Հայաստանին, Հայկական Սփյուռքին, համայն հայությանը մեկ անուն ունի՝ լուռ սեր։

Նախորդ գրառումը

Տեսանյութ. Ռոբերտ Քոչարյանը դեմագոգիա, մանիպուլյացիա չարեց, և դա նրա ձեռագիրն է. Օսկանյան

Հաջորդ գրառումը

Հարձակվել են Նաիրի Հոխիկյանի տան վրա, լրագրողի նկատմամբ բռնություն կիրառել, հայհոյել

Համանման Հոդվածներ

Նորություններ

Բագրատ Սրբազանը 1 տարի հետո Մայր Աթոռում է. այստեղից նա կվերադառնա տնային կալանքի

21/06/2026
Տեսադարան

Մեղադրանք և կալանք. ԿԸՀ-ն Դավիթ Ղազինյանի վերաբերյալ 2 միջնորդությունն էլ բավարարեց

17/06/2026
Նորություններ

«Հայաստան» դաշինքի ասուլիսը.ուղիղ

07/06/2026
Նորություններ

«Հայաստանն ընտրում է» հեռուստաբանավեճ. ուղիղ

04/06/2026
Հաջորդ գրառումը

Հարձակվել են Նաիրի Հոխիկյանի տան վրա, լրագրողի նկատմամբ բռնություն կիրառել, հայհոյել

Լրահոս

Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռը բախվել է թռչունների երամին

25/06/2026

Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգին տեղափոխող ռազմական ուղղաթիռը թռիչքի ժամանակ բախվել է թռչունների երամի։ Ինչպես հաղորդում է Իսրայելի 9-րդ ալիքը, այս...

ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին. ՀՀ ՆԳՆ

25/06/2026

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հունիսի 25-ին պարգևներ է հանձնել Փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումների ջրասուզակների, որոնք հունիսի 15-ից 22-ը ակտիվ ներգրավվածություն...

Ես հավակնում եմ լինել ԱԺ փոխնախագահ, տեղեկացնեմ, որ արդեն առաջադրվել եմ. Վահագն Ալեքսանյան

25/06/2026

Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխխոսնակի պաշտոնում: Այս մասին Ալեքսանյանը ՔՊ նիստից հետո հայտնել է լրագրողներին։ «Ես հավակնում եմ լինել...

Վենեսուելայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի

25/06/2026

Վենեսուելայում տեղի ունեցած երկու հզոր երկրաշարժների հետևանքով զոհերի թիվը հասել է  164-ի,  վիրավորներինը՝ 971-ի։ Associated Press-ի փոխանցմամբ՝  նման տվյալներ է  հրապարակել...

Անհրաժեշտ է օգտագործել առկա հնարավորությունները՝ Հայաստանի հետ խաղաղության գործընթացն ավարտելու համար. Ադրբեջանի ԱԳՆ

25/06/2026

Հայաստանի հետ խաղաղության գործընթացի ավարտման համար անհրաժեշտ է օգտագործել առկա հնարավորությունները: Այս մասին Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրոպական...

Ալեքսան Ալեքսանյանը կմնա կալանքի տակ. փաստաբան

25/06/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ։ NEWS.am-ի հետ զրույցում փաստաբան Լիանա Գասպարյանը տեղեկացրեց, որ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական