Թբիլիսյան խճուղին փակ է։ Սամվել Կարապետյանի հազարավոր աջակիցները Հակակոռուպցիոն դատարանի դիմաց են ժամը 18։00-ից, սպասում են, թե ինչ որոշում կկայացվի. կերկարաձգվի՞ բարերարի կալանքի ժամկետը։
Քննչական կոմիտեն միջնորդում է, որպեսզի՝ Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարացվի։
Երևան տանող ճանապարհը փակ է։ Սամվել Կարապետյանի աջակիցները պարբերաբար վանկարկում են՝ ազատություն Սամվել Կարապեյանին։
«Մեր ձևով» շարժման ներկայացուցիչները համոզված են, որ Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելն իշխանությունների գերնպատակն է, նրանց պետք է, որ բարերարը հնարավորինս երկար մնա անազատության մեջ։ Բայց մի բան ակնհայտ է՝ որքան ավելի է սեղմվում օղակը, այնքան «Մեր ձևով» շարժման աջակիցների թիվն ավելանում է, պայքարը սաստկանում է։