Այն, ինչ անում է ԿԳՄՍՆ-ը, թշնամանք է ազգային կրթության ու ազգային դպրոցի նկատմամբ․ կարծում է հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Լիլիթ Օհանյանը։
Կրթության նոր չափորոշիչները, նոր պահանջները ոչինչ չեն տալիս ո՛չ դպրոցին, ո՛չ աշակերտին․ կրթության որակը դրանից չի բարձրանում։
Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հայտարարում է, թե իրենց կառավարման օրոք ուսուցչի աշխատավարձն աննախադեպ բարձրացել է։ Կամավոր ատեստավորման դեպքում ուսուցիչն ստանում է 400․000 դրամ աշխատավարձ։
Ուսուցիչներն այլ իրականություն են ներկայացնում։ Մանկավարժն ամենացածրն է վարձատրվում, ամենաարհամարհվածն ու նսեմացվածն է։
Մանրամասները՝ տեսանյութում․