Հայաստանում մոտ 700 հազար մարդ թոշակ ու նպաստ է ստանում։
Տնտեսագետ, «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ Հրայր Կամենդատյանը տվյալներ է ներկայացնում՝ ինչքան է ամսական ծախսում մեկ թոշակառուն։
Ցուրտ սեզոնին տաքանալու համար նա ծախսում է ամսական մոտավորապես 20 հազար դրամ։ Գույքահարկի համար առայժմ վճարում է 10 հազար դրամ, որը 2025 թվականի հունվարի 1-ից 3-4 անգամ ավելանալու է։ Հաց՝ ամսական 30 հատ, որը կազմում է մոտ 10 000 դրամ։ Տրանսպորտից օգտվելու դեպքում (ընդ որում՝ Երևանի քաղաքապետարանն «արտոնյալների» շարքում ընդգրկել է նաև թոշակառուներին, որոնց 30 տոկոս զեղչ է հասնում) ավելանում է ամսական ևս 10 000 դրամ ծախս։ Օրական սննդի համար՝ 700 դրամ. դա կարելի՞ է սնունդ համարարել, թող պետական պաշտոնյաները, թոշակի չափ սահմանողները մտածեն։ Սննդին էլ՝ 20 հազար դրամ։ Սրան գումարած դեղերի գումարը՝ մոտավորապես 30 հազար դրամ։
Մեկ թոշակառուի մեկ ամսվա ծախսը մոտավորապես 100 հազար դրամ է կազմում. Չենք հաշվում շոր ու կոշիկի, ինչ-որ մեկին այցելելու,ճամփորդելու, կինո, թատրոն գնալու, թոռներին նվեր տալու լրացուցիչ ծախսերը։
Այս 100 հազարը համեմատենք թոշակառուի ստացած 40-45 հազար դարմ թոշակի հետ։ Տեսնում ենք, որ այստեղ դեֆիցիտ կա։ Դա մարդու ուտելու, բուժման ու ցրտից չմահանալու դեֆիցիտն է։
Պետությունն անելիք ունի՝ 2 ուղղությամբ։
1 Սպառողական ծախսերի, սպառողական ապրանքների գների իջեցում։
Պետությունը կարո՞ղ է հացի գնի բնագավառում կարգ ու կանոն հաստատել։ Կարող է։ Բայց ուզո՞ւմ է, ո՛չ։
2 Թոշակների բարձրացում։
Եթե 700-800 հազարդրամ հանրագումարով աշխատավարձ ու պարգևավճար ստացող պետական աշխատողից պարգևավճարը մասամբ կտրենք, թոշակներն ավելացնենք, պետությունը կքանդվի՞։ Իհարկե, ոչ:
Հացի գինը վերջին 4 տարում 100 տոկոսով է բարձրացել, թոշակը՝ 15-20։
Հրայր Կամենդատյանի խորքային վերլուծությունը՝ 5-7 տոկոս cashback-ի, թաշակառուներին բառացիորեն խաբելու մասին՝ տեսանյութում։