«Հայաստանն այսպիսի աղետների դեպքում պետք է միշտ առաջարկի օգնություն և, համաձայնության դեպքում, օգնի։ Հայաստանի նպատակը եղել է աղետին արագ արձագանքելը»,-ԱԺ-ում, ասուլիսի ժամանակ ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նորընտիր նախագահ Սարգիս Խանդանյանը։
Թուրքիա հումանիտար օգնություն հասցնելը, նրա կարծիքով, մարդասիրական քայլ է Հայաստանի կողմից։
«Թուրքիային հումանիտար օգնություն տրամադրելը որքանո՞վ կազդի հայ-թուրքական բանակցությունների արդյունքների վրա, իհարկե, այդ նյուանսը կա։ Սա որոշակի առումով դրական ազդակ է»,-հավելել է քպ-ական պատգամավորը։