Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեծ խաղացողներին պե՞տք են մեր Անկախության հռչակագիրն ու ԼՂ-ը՝ իր նախկին կարգավիճակով. խնդիրը սրանում է. Ռուբեն Միրզախանյան

25/08/2023
- Տեսադարան
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կարծես թե «դժբախտ ու դժգույն» կարգավիճակ է ունենալու նաև ՀՀ Անկախության հռչակագրի տեքստը։

Հիմա էլ 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհրդի ընդունած Անկախության հռչակագիրն է դարձել Նիկոլ Փաշինյանի թիրախը։ Զինանշանը քննադատեց, «Հայաստանում առյուծ կա՞, որ մեր զինանշանի վրա առյուծ է պատկերված»,- հարցրեց, ու բոլորիս պարզ դարձավ, որ ՀՀ պետական զինանշանը «դժբախտ ու դժգույն է»։

Հիշեցնենք, որ Փաշինյանը օգոստոսի 23-ին ուղերձ հրապարակեց, որում ասված էր. «Անկախության հռչակագրով մենք հռչակեցինք Խորհրդային Միությունից հեռանալու ուղեգիծը, բայց և փակեցինք Խորհրդային Միությունից հեռանալու մեր բոլոր ճանապարհները, ասել է, թե 20-րդ դարավերջին ընդունված Անկախության հռչակագրով որդեգրեցինք մի բանաձև, որը 20-րդ դարասկզբին մեզ արդեն իսկ բերել էր անկախության կորստի»:

Հռչակագրի ընդունումից 2 տարի անց՝ 1992 թվականի հուլիսի 8-ին, Հայաստանի Գերագույն խորհուրդը որոշում է ընդունել՝ Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում։

1992 թվականին Ռամկավար Ազատական կուսակցությունը Հայաստանի Գերագույն խորհրդի խմբակցություններից մեկն էր՝ երկրորդը ՀՀՇ-ից հետո։ Ռուբեն Միրզախանյանը Ռամկավար Ազատական կուսակցության ատենապետն էր եւ անմիջական, առանցքային մասնակցություն է ունեցել  մինչ հուլիսի 8-ի Որոշման ընդունումը  եւ դրանից հետո տեղի ունեցած քաղաքական իրադարձություններին։

Ռուբեն Միրզախանյանը Azg.am-ին պատմեց. «ֆրանսահայ Քրիստիան Տեր-Ստեփանյանը, որն այդ ժամանակ Հայաստանի ղեկավարությունից լիազորություններ ուներ, եվրոպական կառույցներից մեկում հայտարարություն էր արել, թե չի բացառվում, որ Լեռնային Ղարաբաղը դիտարկվի որպես Ադրբեջանի մաս։ Հայտարարությունը, իհարկե, լուրջ իրարանցում առաջացրեց Հայաստանի քաղաքական շրջանակներում, ինչպես նաեւ իշխող քաղաքական ուժի՝ ՀՀՇ-ի մեջ։

Գերագույն խորհուրդը վրդովված էր։ Ես առաջարկեցի՝ Հայաստանի պաշտոնական անձանց կողմից որեւէ փաստաթղթի ստորագրում, ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղը կդիտարկվի Ադրբեջանի մաս, պետք է բացառել։ Իմ առաջարկը ներառվեց Որոշման մեջ՝ որպես 2-րդ կետ»։

Մանրամասները՝ տեսանյութում.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Անորոշության ու մթության մեջ տարվող այս պայքարը ուժասպառ է անելու Արցախի ժողովրդին՝ իր բացասական հետևանքներով

Հաջորդ գրառումը

Վերին Լարսի անցակետում ՌԴ-ից դեպի Վրաստան ուղղությամբ 12 ուղևորատար, այնուհետև 8 բեռնատար երթևեկելի ուղիներում կիրականացվեն ասֆալտապատման աշխատանքներ

Համանման Հոդվածներ

Տեսադարան

Ազատություն Սամվել Կարապետյանին. դատարանի դիմաց իրավիճակը լարվեց

17/04/2026
Նորություններ

Անձանց տրված աշխատավարձերը դիտարկվել են որպես ընտրակաշառքներ. փաստաբան

16/04/2026
Նորություններ

Արդեն 15 անձ բերման է ենթարկվել. իշխանությունները նպատակ ունեն հիմքեր ստեղծել, որպեսզի փորձեն չգրանցել «Ուժեղ Հայաստան»-ը. Ղահրամանյան

16/04/2026
Նորություններ

Փաշինյանը 2001թ. 800 դոլարով հոդված գրեց անմեղ մարդու դեմ. փոխխմբագիր

15/04/2026
Հաջորդ գրառումը

Վերին Լարսի անցակետում ՌԴ-ից դեպի Վրաստան ուղղությամբ 12 ուղևորատար, այնուհետև 8 բեռնատար երթևեկելի ուղիներում կիրականացվեն ասֆալտապատման աշխատանքներ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական