Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հրանտ Հակոբյան. կինովավերագրողն ու պատմություն գրողը

01/06/2023
- Տեսադարան
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կինոռեժիսոր Հրանտ Հակոբյանը, որ 40-ից ավելի  ֆիլմ է նկարահանել, մի օր էլ, (իսկ դա 2018 թվականն էր) որոշեց իր ապրածը, տեսածը, զգացածը, արվեստի մարդկանց հետ իր շփումների, մտերմության, անցուդարձի հուշերն ու տպավորութուններն ուղղակի պատմել։ Վաղ երիտասարդությունից են գալիս այդ հուշերը, որոնք ամփոփել է «Կինոռեժիսորի իմ հուշերն ու խոհերը» ժողովածուում։

Գիրքը մտերմիկ, ջերմ պատմությունների շտեմարան է, որտեղ հերոսները ներկայացված ու նկարագարված են վավերագրող-ռեժիսորի աչքերով։

Կինոռեժիսոր Հրանտ Հակոբյանի ծննդյան օրվա առիթով էր Հայաստանի Թեքեյան մշակութային միությունը «Թեքեյան» կենտրոնում կազմակերպել գրքի շնորհանդեսը։ Երեկոն նաև արվեստագետի անցած ճանապարհը, նրա վաստակն արժևորելու առիթ էր։ Թեքեյան մշակութային  միության կենտրոնական վարչության կողմից Ռուբեն Միրզախանյանը Հրանտ Հակոբյանին հանձնեց պատվոգիր։

Հրանտ Հակոբյանը տարբեր մարդկանց, տարբեր պատմություններ, տարբեր թեմաներ է դարձրել իր վավերագրական ֆիլմերի նյութ։ Նրա «Հավերժական թռիչք- Հրանտ Դինք», «Արցախ աշխարհ», Ջիվան Գասպարյան», «Հանդիպում», «Մեր սահմանը», «Մոռացված կղզիների բնակիչները» և 4 տասնյակն անցնող մյուս ֆիլմերը ներկայացվել են նաև միջազգային կինոփառատոներին ու մրցանակների արժանացել։

 «Կինոռեժիսորի իմ հուշերն ու խոհերը» գրքի շնորհանդեսին «Թեքեյան» կենտրոնում ցուցադրվեց Հրանտ Հակոբյանի «Մեր Արմենակը» ֆիլմը՝Թուրքիայի ձախակողմկան կուսակցության առաջնորդ, վրեժխնդրության ու արդար դատաստանի ճանապարհն ընտրած Արմենակ Բաքրճյանի մասին։

Գրքի խմբագիր Ռոբերտ Մաթոսյանը պատմեց, որ սկզբում տարակուսել է, երբ իմացել է, որ վավերագրական կինոյի վարպետ Հրանտ Հակոբյանը  գիրք է գրում, բայց հետո համոզվել է, որ կինոռեժիսորը նաև հրաշալի գրող է։

Երկրորդ գիրքը գրել կինոռեժիսորը չի պատրաստվում, մեկը հերիք է՝ ասում է, բայց նոր ֆիլմերի սցենարներ կան։ Դրանցից  մեկն Արցախի մասին է, մյուսը՝ հայ և թուրք արվեստագետների  հանդիպման, նրանց երկխոսության մասին։ Հայ արվեստագետի դերում մտադիր էր նկարահանել գեղանկարիչ Զուլում Գրիգորյանին, բայց նա մահացավ։ Հիմա ռեժիսորն ուզում է այդ դերում նկարել գեղանկարիչ Արամ Իսաբեկյանին, իսկ թուրք արվետագետի կերպարը Տրապիզոնի թատրոնի գեղարվեստական ղեկավարն է։

Այնպես որ, «Կինոռեժիսորի իմ հուշերն ու խոհերը» ժողովածուն իր տեղում՝ որպես ստեղծագործական դրսևորում, իսկ առջևում նոր ֆիլմերն են։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Աշխարհասփյուռ հայությունը դեմ է Արցախի և Հայաստանի կապիտուլյացիային և անվերապահորեն սատարում է Արցախի ազատ ինքնորոշման իրավունքին

Հաջորդ գրառումը

Ձեր հարուստ կառավարչական փորձը, պետական խնդիրների լուծման մասնագիտական մոտեցումը  հաջողությամբ կդիմակայեն Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին. Լուկաշենկոն շնորհավորել է Փաշինյանին

Համանման Հոդվածներ

Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026
Տեսադարան

Ազատություն Սամվել Կարապետյանին. դատարանի դիմաց իրավիճակը լարվեց

17/04/2026
Նորություններ

Անձանց տրված աշխատավարձերը դիտարկվել են որպես ընտրակաշառքներ. փաստաբան

16/04/2026
Նորություններ

Արդեն 15 անձ բերման է ենթարկվել. իշխանությունները նպատակ ունեն հիմքեր ստեղծել, որպեսզի փորձեն չգրանցել «Ուժեղ Հայաստան»-ը. Ղահրամանյան

16/04/2026
Հաջորդ գրառումը

Ձեր հարուստ կառավարչական փորձը, պետական խնդիրների լուծման մասնագիտական մոտեցումը  հաջողությամբ կդիմակայեն Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին. Լուկաշենկոն շնորհավորել է Փաշինյանին

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026

Ես համաձայն եմ իր գնահատականի հետ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

ՅՍՏԱԿԵՑՄԱՆ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

27/06/2025

Վերջերս բազմաթիւ ընթերցողներու կողմէ մեզի ուղղուած հարցումներուն պատասխանելով, այսու կը տեղեկացնենք, թէ Պէյրութի մէջ վերջերս լոյս տեսած "Զարթօնք" անուամբ նոր շաբաթաթերթը, որ կը հրատարակուի Պարոյր Աղպաշեանի տնօրինութեամբ,  մաս չի կազմեր Ռամկավար Ազատական Կուսակցութեան Համադրուած աշխարհասփիւռ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական