Սիսիանի Բռնակոթ բնակավայրում չկա կոյուղու ներքին ցանց: Կեղտաջրերը գետն են լցվում: Այդ ջրով մարդիկ ոռոգում են այգիները, տնամերձերը:
«Մտածեն էդ մասին, մաքուր ջուր գա, որ մենք էլ կարտոշկեն, լոբին ջրեք: Կեղտոտ ջրով ենք ջրում: Ամոթն ասիլ էրեխու պամպերս է կալիս, հասնում մինչև բոստան»,- նշում է Անահիտ Բագյանը:
Մարդիկ շատ դեպքերում աղբը գետ են լցնում: Հատկապես ամռանը՝ ստեղծում հակահիգենիկ իրավիճակ:
«Աղբի մաշինը կամ ա, ես աղբը հանձնում եմ: Կես մասը չի հանձնում, ասում ա կետը մոտ ա, լցնում են մեջը: Դե միկրոբ ա, կամ ա, ես ինչ անեմ»,- ասում է Ռուբիկ Բագյանը:
«Սատկած անասուն, սատկած հավ լցնում են գետը: Հետո էդ ջուրը էլ ո՞նց օգտագործես»,- նեղսրտում է տիկին Անահիտը:
Հիմա երկհարկանի տանը ամուսինները երկուսով են ապրում: Աղջիկներն ու տղաները ամուսնացել են լքել գյուղը: Ծնողներին էլ ցանկանում հանել գյուղից, Ռուբիկ պապը համառում է, չեմ լքի Բռնակոթն ասում է:
Ավելին՝ տեսանյութում: