Այն ժամանակահատվածում, երբ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Կոմիտասի թանգարան-ինստիտուտ էր գնացել, նախարարության դիմաց բողոքի ակցիա էին անում «Խոտնանել խեղաթյուրված դասագիրքը» նախաձեռնության ներկայացուցիչներրը։
Նրանք Ժաննա Անդրեասյանին 72 ժամ էին տվել, որպեսզի նա 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագիրքը դուրս հանի գործածությունից և հայտարարել էին, որ այլապես կպահանջեն նախարարի հրաժարականը։
Ինչպես և սպասելի էր, նախարարը ոչ մի պատասխան էլ չհայտնեց 72 ժամվա ընթացքում, անվրդով ու հանգիստ, կարծես ոչինչ էլ չի եղել, գնաց Կոմիտասի թանգարան-ինստիտուտ՝ ներկայացնելու, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի միաձայն որոշմամբ Կոմիտասի ստեղծագործությունների հավաքածուն գրանցվել է Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում։
«Խոտանել խեղաթյուրված դասագիրքը» նախաձեռնության ներկայացուցիչ, Լիբանանի «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը վստահ է, որ դասագրքի հեղինակն ընդամենը գործիք է, որին իր աշխատանքի համար վարձատրել են, բայց այս ամենի պատասխանատուն ԿԳՄՍ նախարարն է։
Մասնագետները քննադատում են, մերժում են դասագիրքը, այն վտանգավոր է սերունդների համար, մատուցում է խաղաթյուրված, կեղծ, հայ ժողովրդի հերոսական էջերը ստվերող, թերաժեքություն ու ազգային արժանիքների նկատմամբ կասկածներ հարուցող նսեմացուցիչ պատմություն։ Նախարարը պարտավոր է չեղարկել դասագրքի կիրառումը։
Մանրամասները՝ տեսանյութում.