Քիչ առաջ բժիշկ Դանիելյանն ազատվել է աշխատանքից` Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենի պաշտոնից։
Իմ պատասխանն այդ որոշմանը` ներկայացրել եմ ազատման դիմում։
Մեծ պատիվ է լինելը բժիշկ Դանիելյանի աշակերտը, եւ չեմ հանդուրժելու որեւէ անարդարություն, առավել եւս, երբ այս ամենն ունի քաղաքական հիմքեր։
Քիչ մնաց, պինդ կացեք. գրել է մանկական ուռուցքաբան, Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի բժիշկ Գևորգ Թամամյանը։
Հրապարակումից քիչ անց նա տեսաուղերձով մանրամասնել է, որ հունիսից Սամվել Դանիելյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում էր, սակայն Առողջապահության նախարարությունը նրան աշխատանքից ազատելու հրաման է ներկայացրել։
Գևորգ Թամամյանը քաղաքական պատճառ է տեսնում. Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը չի թաքցրել իր վերաբերմունքը Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը, բացահայտ մոտեցել ու ողջագուրվել է Սրբազանի հետ։
Այս փաստը իշխանությունը «չի մարսել» և հաշվեհարդար է տեսել նրա հետ։
Գևորգ Թամամյանը նույնպես աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել՝ հայտարարելով, որ ինքը ևս աջակցում է Սրբազանին։