Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թող ինձ, մյուս դիվանագետներին տրվի՝ 1. բանակցություններ վալելու 100 տոկոս լիազորություն, 2. Փաշինյանը 3 ամիս լռի. խոստանում եմ՝ իրավիճակը կտրուկ կփոխվի. Վարդան Օսկանյան

04/07/2023
- Տեսադարան
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ցանկացած նախաձեռնություն, որը կկարողանա նպաստել, որպեսզի մենք հավաքականորեն կարողանանք բռնել Փաշինյանի ձեռքը, որպեսզի նա փաստաթուղթ չստորագրի, արժե դրան մասնակցել. կարծում է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

Նա այսօր մասնակցել է «Հայքվեին» և ստորագրել՝ դատապարտելով Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու՝ ՀՀ իշխանությունների դիրքորոշումը։

«Բոլոր հարցումները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակչության 90 տոկոսից ավելին դեմ է, որ Լեռնային Ղարաբաղը ցանկացած կարգավիճակով լինի Ադրբեջանի մաս, իսկ Հայաստանի իշխանություններն արհամարհում են այսպիսի նախաձեռնությունները, որոնք օրենքի ուժով կպարտադրեն փաստաթղթի ստորագրումը կասեցնել։

ՀՀ որևէ իշխանություն Արցախն Ադրբեջանի կազմում չի ճանաչել, Փաշինյանն առաջինն է, որ նման բան է ասել ու հիմա ուզում է ֆորմալիզացնել իր ասածը և փաստաթղթեր ստորագրել։ Ուղղակի պետք  թույլ չտալ նրան ստորագրել։ Այդ արարքի համար մենք սերունդներով կտուժենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց Վարդան Օսկանյանը։

Դիվանագետը կարծում է, որ մեզ փորձում են մատուցել, թե փաստաթղթի այլընտրանքը պատերազմն է. այդպես չէ, պատերազմը բերել է Փաշինյանը իր սխալների պատճառով։

«Սա մերկապարանոց հայտարարություն չէ. Կա այլընտրանք։ մեզ մատուցվում է, թե իբր այն, ինչ կատարվում է, միջազգային հանրության ցանկությունն է, պարտադրանքն է, այս բոլորն արվում է նրանց ճնշման տակ։

Այո՛, միջազգային հանրության ցանկությունն է, որ Ղարաբաղի հարցը հանգուցալուծվի, բայց թե ինչպես կհանգուցալուծվի, հավատացեք, դա միջազգային հանրությանն այնքնա էլ չի հետաքրքրում։ Հարցի հանգուցալուծման համար որ ճանապարհը հեշտ է, նրանք այդ ճանապարհով էլ գնում են։ Այսօր Նիկոլ Փաշինյանը միջազգային հանրությանը ցույց է տալիս ամենահեշտ ճանապարհը՝ Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին։  Իհարկե, միջազգային հանրությունը կաջակցի Փաշինյանին, որ այդ հանգուցալուծումը իրականացվի։

Այն պահին, երբ ՀՀ իշխանությունները նոր ձևակերպումներ կտան բանակցություններին, հավատացեք, միջազգային հանրությունը կտրուկ կփոխի իր դիրքորոշումը»,-վստահ է Օսկանյանը։

Խաղաղության պայմանագիր կոչված փաստաթղթի այլընտրանքը պատերազմը չէ, պատերազմով մեզ վախեցնում են հենց իշխանությունները։ Վարդան Օսկանյանը այլընտրանք է տեսնում՝ իրական, հայանպաստ։ Այն է՝ եթե միջազգային հանրության առաջ հայկական կողմը ձևակերպի տրամաբանական պահանջներ, բանակցությունների ամբողջ էությունն ու բովանդակությունը կփոխվի։

«Եթե Հայաստանի այսօրվա իշխանությունները չեն կարողանում այս խնդիրները լուծել, պետք է համարձակություն ունենան, բանակցությունները հանձնեն այլոց։ Եթե այսօր ինձ, այլ դիվանագետների, լիազորություն տրվի, ես խոստանում եմ, որ շատ կարճ ժամանակում կարելի է իրավիճակը կտրուկ փոխել։ Բայց կան նախապայամաններ՝ 1. այդ լիազորությունը պետք է լինի 100 տոկոս։ 2. Փաշինյանը պետք է 3 ամիս լռի, ընդհանրապես չխոսի։

Այնքան վնաս, ինչքան հայ ժողովրդին ու Հայաստանին տրվել է Փաշինյանի խոսելու հետևանքով, ոչ մի ժամանակահատվածում չի եղել։ Փաշինյանի խոսելը մեր գլխին պատերազմ է բերել։ Փաշինյանի այսօրվա խոսելն իրավիճակն ավելի է բարդացնում»,- շարունակեց Վարդան Օսկանյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սամվել Մայրապետյանը, Գոհար Քյալյանը, Լևոն Սուլթանյանը հրավիրվել են դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն

Հաջորդ գրառումը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը Ադրբեջանի կազմում Արցախի խաղաղ ապրելը հնարավոր է համարում

Համանման Հոդվածներ

Տեսադարան

Դավիթն անմեղ է, նա վախենալու ոչինչ չունի. Քրիստինե Հակոբյան

29/10/2025
Տեսադարան

Հենց ինքնաթիռի դռնից դուրս եկավ, տարան, ասաց՝ ես ձեզ սպասում էի. Նարեկ Մալյան

29/10/2025
Տեսադարան

Նիկոլը բոլորին անուն է  կպցնում՝ ռսի ագենտ են, Նիկոլն ընդդիմության միջից մարդ է գողանում. Արմեն Աշոտյան

29/10/2025
Տեսադարան

Սրբուհի Գալյանն անընդունելի է համարում հոգևորականների անձնական կյանքին վերաբերող տեսանյութերի տարածումը

27/10/2025
Հաջորդ գրառումը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը Ադրբեջանի կազմում Արցախի խաղաղ ապրելը հնարավոր է համարում

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական