Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Սամվել Մայրապետյանը, Գոհար Քյալյանը, Լևոն Սուլթանյանը հրավիրվել են դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն

Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Գոհար Քյալյանը ծանուցում է ստացել հուլիսի 4-ին ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն:

«Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով, ծանուցում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Սամվել Ալբերտի Մայրապետյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր»,- նշված է ՀՀ դատախազության հանրայնացված ծանուցման մեջ:

Սույն գործի շրջանակներում նույն օրը դատախազություն ներկայանալու ծանուցումներ էին ստացել նաև Սամվել Մայրապետյանը, Լևոն Սուլթանյանը և այլք: