Մանրածախ առևտրով զբաղվող տնտեսվարողները արդեն տարեսկզբից պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացնում։ Նախորդ անգամ նրանց ընդունել էին Ֆինանսների փոխնախարարն ու ՊԵԿ նախագահը, սակայն պատասխան չէին տվել՝ ի՞նչ հիմքով է շրջհարկը 5 տոկոսից դարձել 10 տոկոս։
Մանր ու միջին բիզնեսին աջակցելու փոխարեն՝ այդ ոլորտը սնանկացման են տանում։
«Սուրմալու», «Փեթակ», «Առինջ մոլ» առևտրի կենտրոնների աշխատակիցներին շուտով կմիանան նաև մարզերի տնտեսվարողները։
Փաշինյանը վերջին ասուլիսին պատճառաբանեց, թե 61 տոկոս ստվեր կա։
Տնտեսվարողները հիմնավորում են՝ 61 տոկոս ստվերը 5 տոկոս շրջհարկը չի մուծել, 10 տոկոսն էլ չի մուծելու։ Արդյունքում թիրախավորվում են միջին ու մանր բիզնեսով զբաղվողները։
Մանրամասները՝ տեսանյութում։