Ընդամենը օրեր առաջ Շառլ Ազնավուրի 100 ամյակն էր։ Աշխարհահռչակ շանսոնյեն մեկ դար է, ինչ ամբողջ մոլորակինն է ու մասնավորապես՝ Հայաստանինն ու Ֆրանսիայինը։
«Նյու Ջեներեյշն փրոջեքթը» նախաձեռնել է հոբելյանական համերգ՝ ի պատիվ համաշխարհային հայի։
Համերգի շրջանակում «Նյու Ջեներեյշն փրոջեքթը» Հայաստան է հրավիրել Ազնավուրի երգերի կատարող Ղասսան Յամմինին։ Նա մայիսի 8-ին ելույթ ունեցավ Արամ Խաչատրյան համերգասրահում, Հայաստանի հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանի գլխավորությամբ։ Յամմինին հայտնի է Ազնավուրի երգերի կատարմամբ՝ շանսոնյեի ձայնի ու կատարողական արվեստի նմանությամբ։ Ղասսան Յամմինը Եվրոպայում հաճախ է տարբեր նվագախմբերի հետ հանդես եկել, տարիներ շարունակ կատարել է Ազնավուրի երգերը աշխարհի մի շարք բեմերում։
Առաջին անգամ Հայաստանում հանդես է եկել անցյալ տարվա դեկտեմբերին։ Այս անգամ նրան հրավիրելու երկրորդ առիթը Ազնավուրի հոբելյանն է։
Ղասսան Յամմինը ծնվել է Լիբանանում, բայց ապրում և ստեղծագործում է Ֆրանսիայում։
Շառլ Ազնավուրին ճանաչելէ 20 տարեկանից։
Պատմում է, որ իր ուսուցչուհին՝ Արաքս Չեքիջյանը, մի անգամ լսել է, թե ինչպես է նա երգում Շառլի երգերը և ապշում է՝ որքա՜ն նման է ձայնդ Շառլի ձայնին, կարծես նա երգելիս լինի։