2023 թվականի սեպտեմբերին արցախցիների բռնագաղթաից առաջ տեղի ունեցած պատերազմի զոհերի հարազատները պահանջում են արտաշիրիմում։
Սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ արցախցիներ են զոհվել, նրանց հուղարկավորել են Արցախում՝ չիմանալով, որ մի քանի օրից ամբողջ Արցախն է բռնի տեղահանվելու։ Հարազատները մեկ-երկու օրվա հուղարկավորված հարազատներին ստիպված են եղել թողնել Արցախում ու բռնագաղթել Հայաստան․
Որոշ արցախցիներ հասցրել են արտաշիրիմում անել ու հարազատների մարմինները գաղթի ճամփեքով բերել Հայաստան, բայց շատերը դա էլ չեն կարողացել անել։
Նրանք պատմում են, որ մի քանի անգամ հանդիպում կազմակերպվել է պաշտոնյաների հետ, ասել են, որ ադրբեջանցիների հետ պայմանավորվածություն կա, որ արտաշիրիմում արվի, մարմինները բերեն Հայաստան։ Բայց պայմանավորվածությունը չեղարկվել է։
«Դիմում ենք ՀՀ իշխանությանը, ուղղակի խնդրում ենք. մեր տղաները զոհվել են, գոնե մարմինները տեղափոխենք։ Երկու օրվա հուղարկավորած մարմինը թողեցինք։ 2 հարազատ եղբար ունեմ։ 2-ին էլ կորցրեցի սեպտեմբերի 23-24-ին, գոնե մարմինները բերենք Հայաստան, ադրբեջանցիները չպղծեն, չքանդեն գերեզմանները»,- ասում է Բելլա Գալստյանը՝ Սասուն և Դավիթ Ավանեսյանների հարազատ քույրը։
Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոցում 27 մարմին կա, Մարտունու, Մարտակերտի շրջաններում էլ կան։
Բելլան պատմեց, որ Սասունը զոհվել է սեպտեմբերյան հարձակման ժամանակ, նրան հուղարկավորել են, Դավիթը պետք է եղբոր՝ Սասունի արտաշիրիմումն աներ, բայց բենզինի պահեստի պայթյունի զոհ է դարձել։
Մանրամասները՝ տեսանյութում.