Երկուշաբթի, Մայիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դադիվանքը գոմաղբից մաքրվեց ու փրկվեց Սիլվա Կապուտիկյանի շնորհիվ

20/01/2024
- Տեսադարան
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2024-ը կապուտիկայանական է։ Հունվարի 20-ին լրացավ բանաստեղծուհու 105 ամյակը։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը վերահրատարակել է Սիլվա Կապուտիկյանի «Էջեր փակ գզրոցներից» ժողովածուն, որն առաջին անգամ լույս է ընծայվել 1997 թվականին։

Գիրքն ընդգրկում է  բանաստեղծուհու հրապարակախոսությունը, Արցախին վերաբերող պատմությունները, հիշողությունները, նաև արցախյան ազատագրական շարժմանը նախորդած ու հաջորդած իրողությունները։

«Էջեր փակ գզրոցներից» ժողովածուի երկրորդ հրատարակությունը 300 օրինակ է։ Մայր Աթոռը մեծ մասը նվիրել է Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանին։

Ահա մի քանի էջ՝ գրքից. ինչպես Սիրլվա Կապուտիկյանը 1959 թվականին փրկեց Դադիվանքը։

Պատմում է բանաստեղծուհին

1959 թ. սեպտեմբեր

«Մոտ մեկ ամիս շրջեցի ես Ղարաբաղում, եղա Մարտակերտի, Մարտունու, Հադրութի շրջաններում, այցելեցի հուշարձանները, տեսա Գանձասարը, հայ ճարտարապետության այդ հազվագյուտ գլուխգործոցը՝ հսկա, զանգվածեղ, քանդակազարդ, չորս կողմը ձոր ու անդունդ, և այդ ձոր ու անդունդի միջից բարձունքն ի վեր ծառս եղած, գմբեթները տեգերի պես երկինք խրած, շրջակա լեռնաշխարհը անխոնջ պահակողի կեցվածքով: Եվ այնուամենայնիվ, գերված, զանգերը լռած-լալկված, ցավը ներս արած, ինչպես իր ժողովուրդը՝ ղարաբաղյան հայությունը, որ հայոց երկարուձիգ պատմության մեջ հայտնի է իր քաջությամբ, իր հողն ու ինքնությունը ամենից երկար պահողի համբավով ու միայն խորհրդային ժամանակներում կրկնակի լծի տակ կռացած, վախվորած, մի համարձակ խոսք ասելիս չորս կողմը նայող…

Իսկ հապա գոմերի վերածված, երկրաբանական հետազոտությունների պատրվակով այս ու այն մասը պայթեցված, հազիվ ոտքի վրա մնացած վանքերն ու եկեղեցինե՞րը, կողերը ջարդած խաչքարե՞րը, կռնատ կամուրջնե՞րը…

Չեմ կարողանում մոռանալ Խութավանքը*, հարյուրամյակներ ապրած և օր ծերության ստորացված, մի անկյուն նետված այդ ալեհերին: Ծնկներն ի վար թաղված գոմաղբի մեջ, զանգակ լեզուն պոկված-կտրված՝ նա համր ու անօգնական նայում էր մեզ՝ իրեն այցի եկած ազգականներին, և իր փոխարեն խոսում էին պատերն ի վար քանդակված արձանագրությունները, օգնություն աղերսում մեզանից…

Անկարող անարձագանք թողնելու այդ աղերսը՝ ես նամակ գրեցի Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի նախագահին.

Հարգելի ընկեր Մամեդալիև

Գրում է Ձեզ հայ բանաստեղծուհի, ստալինյան մրցանակի լաուրեատ, ՍՍՀՄ գրողների միության վարչության և Հայաստանի գրողների միության նախագահության անդամ Սիլվա Կապուտիկյանը:

Այս աշնանը ես եղա Լեռնային Ղարաբաղում, ծանոթացա մարզի տեսարժան վայրերին և ճանապարհին այցելեցի հին հայկական հուշարձան Խութավանքը, որը հիմա գտնվում է Ադրբեջանական ՍՍՀ-ի տարածքում՝ Ստեփանակերտից Իստի-սու տանող ճանապարհի վրա: Պատկերը, որ բացվեց իմ դեմ, ինձ խորապես հուզեց: Ես ուզեցի այդ մասին իսկույն գրել «Լիտերատուրնայա գազետային», բայց հետո այդ մտքից ետ կանգնեցի և որոշեցի նախ դիմել Ձեզ՝ հուսալով, որ Դուք թույլ չեք տա, որ գործը ստանա միութենական հնչեղություն:

…Այն, ինչ տեսա Խութավանքում, գերազանցեց իմ բոլոր պատկերացումներին: Բոլոր խուցերը, որ որոշակի պատմական արժեք են ներկայացնում, զբաղեցրել է կոլտնտեսությունը. այնտեղ կա՛մ մարդիկ են ապրում (վատ է, որ կոլտնտեսականները ապրում են խուցերում), կա՛մ վեր են ածվել ծխախոտի չորանոցների: Բայց ամենից վրդովեցուցիչը այն է, որ վանքը,- ավելի քան հազարամյա ճարտարապետական հուշարձան, մարդկային ձեռքի ակնառու ստեղծագործություն, որը պետք է արժանանար գիտնականների և տուրիստների ուշադրությանը,- ահա այդ հուշարձանը ծառայում է որպես գոմ… Հատակին մետրանոց հաստությամբ խտացած թրիք է… Ամբողջ խոնավությունը ներծծվում է կառուցվածքի հիմքերի մեջ, տարածվում առանց այն էլ քայքայված պատերն ի վեր՝ սպառնալով վերջնականապես փլեցնել: Մի խոսքով, հարկավոր է տեսնել սեփական աչքերով, որպեսզի հնարավոր լինի պատկերացնել այս տխուր (ես ջանում եմ խուսափել խիստ ածականներից ) տեսարանը: Տեսարան, որը պատիվ չի բերում ո՛չ Ձեզ, ո՛չ Ադրբեջանի գիտնականներին, գիտության և արվեստի արժեքը հասկացող մարդկանց, ո՛չ էլ այն հայերին, որոնք մեր սովետական ժամանակներում տեսնում են ամենը և լռում:

Ես վստահ եմ, որ այս նամակը Ձեզ անտարբեր չի թողնի, և մենք, հավանաբար, շուտով լուր կստանանք Ձեր շտապ ձեռք առած միջոցների մասին, որոնք վերջ կտան պատմական արժեքների հանդեպ ցուցաբերած անխոհեմ արհամարհանքին:

Ես հույս ունեմ, որ Խութավանքը կառնվի պետական պաշտպանության տակ՝ որպես ճարտարապետական արժեքավորագույն հնություններից մեկը:

Հարգանքներով՝

Սիլվա Կապուտիկյան,

1959 թ. հոկտեմբեր

Երևան»

* Դադիվանքը կոչվում էր նաև Խութավանք, քանի որ կառուցված է խութի՝ բլրի վրա:

Բավական ուշացումով Մամեդալիևից ստացվում է ցինիկ, հայկական ժառանգությունը սեփականողի լկտիությամբ գրված մի պատասխան: Սակայն դատելով նամակի վերջին տողերից՝ հասկանում ենք, որ վանքը, ի վերջո, ազատվում է աղտեղությունից:

Ահա այդ նամակի վերջին հատվածը.

«…Ինձ թվում է և ես կարծում եմ՝ կհամաձայնեք ինձ հետ, որ հազիվ թե կարելի է գտնել որևէ ոչ կանխատրամադրված մարդու, որը լրջորեն կարող է ենթադրել, որ այս կամ այն ժողովուրդը ընդունակ է դիտավորյալ չպահպանել իր հայրենիքի հողի վրա գտնվող պատմական հուշարձանները – իր և իր հայրենիքի պատմության պերճախոս վկաները:

Վերջում ուզում եմ հայտնել Ձեզ իմ երախտագիտությունը նրա համար, որ Դուք պարտք համարեցիք ժամանակին տեղեկացնել մեզ այն իսկապես աննորմալ պայմանների մասին, որոնց մեջ պահվում է միջնադարի արժեքավոր պատմական հուշարձանը – Խոտավանքը:

Հարգանքներով՝ Յու. Գ. Մամեդալիև

7 դեկտեմբերի 1959 թ.»

Սիլվա Կապուտիկյան, «Էջեր փակ գզրոցներից», Երևան, 1997, էջ 225-228

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մահացել է «Դոլմամա» ռեստորանի հիմնադիրը

Հաջորդ գրառումը

Շախմատի Հայաստանի չեմպիոններ են դարձել Ռոբերտ Հովհաննիսյանն ու Սուսաննա Գաբոյանը

Համանման Հոդվածներ

Տեսադարան

Կայուն, արժանապատիվ խաղաղության համար Նիկոլ Փաշինյանը պետք է գնա տուն. Արթուր Խաչատրյան

06/05/2026
Տեսադարան

Պարզվեց՝ Ռոբերտա Մեցոլան ավելի  լավ տղա է, քան Նիկոլ Փաշինյանը, ով անգամ Ալիևի մոտ «պու» չհանեց՝ ի պաշտպանություն հայկակակնության և հայություն. Աշոտյան

05/05/2026
Նորություններ

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը՝ Երևանում. ուղիղ

04/05/2026
Տեսադարան

Հայաստանի ժուռնալիստների միության կողմից կազմակերպած «Հայաստանի ձայնը» խորագիրը կրող կոնֆերանս. ուղիղ

03/05/2026
Հաջորդ գրառումը

Շախմատի Հայաստանի չեմպիոններ են դարձել Ռոբերտ Հովհաննիսյանն ու Սուսաննա Գաբոյանը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչո՞ւ չի կարելի Նիկոլ Փաշինյանին պահել վարչապետի պաշտոնին. Հակոբ Բադալյան

10/05/2026

Քարոզարշավի ամեն օր Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է հանրությանը մի պատկառելի վկայություն, թե ինչու՞ չի կարելի իրեն պահել վարչապետի պաշտոնին: Ամեն...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026

Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հակասնկային քարոզարշավ». Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2026

Վերջին երեք նախընտրական օրերին իմ՝ որպես ընտրողի ուշադրությունը գրաված և լավ ազդեցություն թողած միակ գործոններն ու պատկերները Ռոբերտ Քոչարյանի մասին...

ԿարդալDetails
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026

Լենինականը (Գյումրին) օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ 1930-ականների վերջ Գաղտնիք չէ, որ Թուրքիան վերջին 200 տարվա ընթացքում միշտ սպասել է...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական