Երևանի 33-րդ կամ նույն Ֆիրդուսի կոչված թաղամասում քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը սեփական գույք ունի, որի մասին վկայում են նրա հարևանները։
33-րդ թաղամասի սեփականատեր-բնակիչների պայքարն իրենց տարածքները ջրի գնով չվաճառելու համար սկսվել է դեռ 2006 թվականից, բնակիչների հետ պայքարողներից մեկն էլ եղել է այն ժամանակ պարզապես…. Տիգրան Ավինյանը։
Հարևանների ցուցակում նրա անունը 44-րդն է։
Թե ինչպես է Տիգրան Ավինյանը սեփականացրել ավտոտնակն ու կից կառույցը, դեռ կանդրադառնանք, իսկ հիմա արդարացի հարց հնչեցնենք 33-րդ թաղամասի սեփականատեր-բնակիչների անունից՝ Տիգրան Ավինյան, ինչո՞ւ քարոզարշավի ընթացքում ոչ մի անգամ չեք մտել այս թաղամաս ու այստեղ քարոզարշավ չեք արել։
33-րդ թաղամասի սեփականատերերն ամենօրյա կռիվների, դատական քաշքշոցների մեջ են. հրաժարվում են իրենց սեփականությունը գրոշներով վաճառել ու հետո տեսնել, թե ինչպես է կառուցապատողն իրենց տան կամ հողամասի տեղում բազմաբնակարան շենքեր կառուցում՝ քառակուսի մետրը վաճառելով 5-6 հազարից մինչև 25-35 հազար դոլարով։
2020 թվականին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը 33-րդ թաղամասի մեկ քառակուսի մետրի համար հայտարարել է, որ կվճարվի 1700-2000 դոլար․ այդ ժամանակ Կենտրոնի նորակառույցներում մեկ քառակուսի մետրը վաճառվում էր 2600 դոլարով։
Բայց ֆիրդուսիի բնակիչներից նրանց սեփականությունն այսօր են ուզում առնել հին գնով՝ 1600-2000 դոլարով։ Սեփանականատերերն էլ համաձայն չեն։
Այս թվերն ու պատմությունը ներկայացնում ենք հիշեցման կարգով։ Բայց հիմա քարոզարշավ է՝ ձայներ հավաքելու հրաշալի հնարավորություն, քաղաքապետի թեկնածուները, առավել ևս՝ «Ասենք, կանենք» կարգախոսով երևանցիների ձեռքը սեղմող ու ողջագուրվող Տիգրան Ավինյա՞նն ինչու չի գալիս 33-րդ թաղամաս, չէ՞ որ հենց նրա անձի հետ են առնչվում այս թաղամասի խնդիրները։
2013 թվականին վաճառվել են 33-րդ թաղամասի փողոցներն ու բակերը։ Թեև այդ ժամանակ գերակա շահի մասին օրենքը չի գործել, բայց հղում կատարելով դրան՝ քառակուսի մետրը 39 հազար դրամով վաճառել են «Սիթի սենթր դիվիլոփմենթին»։
Երբ թաղամասի բնակիչներն ուզում են իրենց սեփականությունը չափագրել կամ վերաչափագրել, խնդրի առաջ են կանգնում. վաճառված բակերի, փողոցների հետ համադրումներ են տեղի ունենում։
Իսկ հիմա՝ Տիգրան Ավինյանի՝ 33-րդ թաղամասի սեփականատերերի հետ կողք կողքի սեփականության իրավունքի համար նախկին պայքարի ու այսօրվա լռության մասին։ Արդարության համար նախկինում կռիվ տվողն այսօր հակառակ ճամբարում է։
Իսկ ինչպե՞ս և ե՞րբ է Տիգարն Ավինյանը 33-րդ թաղամասում սեփականություն ձեռք բերել։
Մանրամասները՝ տեսանյութում.