Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հիքմեթ Հաջիևը խնդրել է հայ հասարակությանը փոխանցել, որ Ադրբեջանի համար այլևս պատերազմ չկա, հայ-ադրբեջանական կոնֆլիկտն ավարտված է. Քոչինյան

24/11/2025
- Տեսադարան
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում մեր այցերը Բաքու շարունակական կլինեն, ինչպես որ շարունակական կլինեն ադրբեջանցի փորձագետների, քաղհասարակության ներկայացուցիչների այցերը Հայաստան: Այս մասին այսօրլրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների խմբի անդամ  Արեգ Քոչինյանը, ով ևս 4 հոգու հետ նոյեմբերի 21-22-ին գտնվել է Բաքվում։

Նա հիշեցրեց, որ այցի կազմակերպման,  անվտանգության ապահովման գործում ներգրաված են եղել Հայաստանի և Ադրբեջանի պատկան մարմինները։

«Մենք մեր ադրբեջանցի գործընկերներից հարցրել ենք, թե ինչպես էին իրենք իրենց զգում Երևանում։ Պատախանել են՝  բավականին անվտանգ։ Նույնը կարող եմ ասել մեր մասով անվտանգության վերաբերյալ»,- ասաց նա։

Քաղհասարակության ներկայացուցիչները Բաքվում հանդիպել են նաև Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ։

«Հիքմեթ Հաջիևը խնդրել է հայ հասարակությանը փոխանցել, որ պատերազմն ավարտվել է, Ադրբեջանի համար այլևս պատերազմ չկա։ Հայ-ադրբեջանական կոնֆլիկտն իրենց համար ավարտված է։ Իրենք ուզում են, որ այս չպատերազմի վիճակից կառուցեն խաղաղություն և գնան դեպի խաղաղություն։ Իրենց համար չափազանց կարևոր է այս մեսիջը մեր միջոցով, ինչպես իրենք նշեցին, փոխանցել Հայաստանի հասարակությանը, որ իրենք ցանկանում են Հայաստանի հետ  համապարփակ և երկարաժամկետ խաղաղություն կառուցել ու պատրաստ են այդ ճանապարհով գնալ առաջ։ Նաև չափազանց կարևոր է, որ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ որևէ տարածքային պահանջ չունի»,- նշեց բանախոսը:

Արեգ Քոչինյանի խոսքով՝ թե՛ Հայաստանում, թե որոշ չափով նաև Ադրբեջանում առկա է բարկություն, չվստահություն, նեղսրտածություն, ինչը բավականին բնական է 35 տարվա թշնամանքից և ատելությունից հետո։

«Հայ-ադրբեջանական կոնֆլիկտը միակ կոնֆլիկտը չէ, որտեղ այս ֆենոմենները տեղի են ունեցել, բայց ինքն իր ատելության մակարդակով և թշնամանքի գեներացման մակարդակով ինչ-որ չափով նաև, այո՛, ունիկալ կոնֆլիկտ է, և մեզ շատ մեծ աշխատանք է սպասում այդ հարցերը լուծելու և այդ զգացողությունները հաղթահարելու ուղղությամբ։

Ըստ բանախոսի՝ երբ ադրբեջանցի փորձագետներն ու քաղհասարակության ներկայացուցիչներն են եղել Հայաստանում, ակնաատես եղանք, որ իրենց նախկին հայտարարություններն ու ելույթներն էին վերհանում։

«Ասում էինք՝ էս մարդի՞կ են խաղաղության կառուցողը։ Ես ձեզ ուզում եմ ասել, որ նույն բանը եղավ նաև մեր հանդեպ Ադրբեջանում։ Այսինքն՝ երբ որ մեր նախկին հայտարարությունները, պատերազմի օրերին արած հայտարարությունները, գործողություններն էին տարբեր ադրբեջանական լրատվականներով շրջանառում, ասում էին՝ էս մարդի՞կ են եկել մեր հետ խաղաղություն կառուցելու։

Մենք հիմա ունենք հնարավորություն. դա կարմիր գիծ քաշելն է և այդ կարմիր գծից այն կողմ աշխատելն է։ Այսինքն՝ եթե մենք հիմա հավերժ գնանք հետ, գնանք անցյալ, ով երբ ինչ է ասել, ինչ է արել, ով երբ ոնց է վարվել, դա մեր գնահատմամբ ուղղակի ճանապարհ է դեպի ոչ մի տեղ։ Այս առումով ես պետք է արձանագրեմ, որ նաև կա որոշակի փոխըմբռնում մեր ադրբեջանցի գործընկերների հետ այս թեմայի վերաբերյալ»,- ասաց Քոչինյանը։

Նա միաժամանակ շեշտեց՝ այն բարկությունը և անվստահությունը, ինչ-որ չափով նաև վախը, որ քաղաքական դաշտում տարբեր գործիչներ փորձում են կապիտալիզացնել, ամեն կերպ օգտագործել իրենց քաղաքական նպատակների իրականացման գործում, «բավականին զազրելի երևույթ է»։

«Իմ կարծիքով Հայաստանի քաղաքական դաշտում այս պահի դրությամբ ով որ դեմ է խոսում հայ-ադրբեջանական կարգավորմանը և հայ-թուրքական կարգավորմանը, կամ ուղղակի օտարերկրյա գործակալ է, սրիկա է, կամ ուրեմն ապաքաղաքական ապուշ է, որը չի հասկանում, թե ինքը ինչ է խոսում»,-ամփոփեց Արեգ Քոչինյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պարտադիր զինածառայության ժամկետը 18 ամիս դարձնելուն կողմ է նաև ԱԺ հանձնաժողովը

Հաջորդ գրառումը

Հաջիևի առջև բարձրացրել ենք հայ գերիների հարցը. Նաիրա Սուլթանյան

Համանման Հոդվածներ

Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026
Տեսադարան

Ազատություն Սամվել Կարապետյանին. դատարանի դիմաց իրավիճակը լարվեց

17/04/2026
Նորություններ

Անձանց տրված աշխատավարձերը դիտարկվել են որպես ընտրակաշառքներ. փաստաբան

16/04/2026
Նորություններ

Արդեն 15 անձ բերման է ենթարկվել. իշխանությունները նպատակ ունեն հիմքեր ստեղծել, որպեսզի փորձեն չգրանցել «Ուժեղ Հայաստան»-ը. Ղահրամանյան

16/04/2026
Հաջորդ գրառումը

Հաջիևի առջև բարձրացրել ենք հայ գերիների հարցը. Նաիրա Սուլթանյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական