Հացադուլի 7-րդ օրը։
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը «Զվարթնոց» օդանակավակայանի հենց սրահում արդեն 7-րդ օրն է, որ հացադուլ է անում։
Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին նա Ֆրանսիայից եկել է Հայաստան, սակայն օդանավակայանից նրա մուտքը Հայաստան արգելել են, մինչ օրս ոչ մի պարզաբանում ու հիմնավորում չկա՝ ինչու։
Լեոն ենթադրում է, որ արգելքը կապված է իր՝ Ոսկեպարում լինելու և այնտեղ նկարահանումներ անելու հետ։
Ֆրանսահայ լրագրողը չի համաձայնում վերադառնալ Փարիզ, նրան այցելել են ՄԻՊ գրասենյակից, նա դիմել է ՀՀ-ում Ֆրանսիայի հյուպատոսարան, սակայն պաշտոնական որևէ հարթակից նրան պատասխան չեն տվել՝ ի վերջո, ինչո՞ւ չի կարող մուտք գործել Հայաստան։ Լեոն ամեն օր ներարկումներ է ստանում, օդանավակայանի բժիշկները չափում են նրա ճնշումը։
Յուրքանչյուր ներարկումից հետո Լեո Նիկոլյանն ասում ՝ մերսի, մսյո Փաշինյան։