Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

35 տարի առաջ՝ այս օրը, արցախյան շարժման վերածնունդն էր

13/02/2023
- Տեսադարան
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Azg.am-ը ներկայացնում է Արցախի մեր գործընկերների պատրաստած տեսանյութը։

Ուղիղ 35 տարի առաջ այս օրերին Վերածննդի հրապարակը մարդաշատ էր: 1988-ի պահանջն ու ոգին մեկն էր՝ վերամիավորվել մայր Հայաստանին: 35 տարի անց, հիշողության ուժով Ստեփանակերտի կենտրոնական՝ արդեն Վերածննդի հրապարակ են եկել Շարժման ակտիվիստներից մի քանիսը: 

«Այն ժամանակ որոշում է ընդունվել, որ փետրվարի 13-ը հռչակվի Վերածննդի օր: Հետագայում փոխվեց, դարձավ փետրվարի 20-ը: Ճիշտը, սակայն, փետրվարի 13-ն  է, քանի որ այդ օրը վերածնվեց և բոլորիս ցանկությունը մեկը դարձավ՝ վերամիավորվել մայր Հայաստանին», – ասում է ԱՀ ԱԺ առաջին և երկրորդ գումարման պատգամավոր Աշոտ Սարգսյանը։

Ստեփանակերտում առաջին հավաքը կայացել է 1988 թ.-ի փետրվարի 13-ին: Շարժումը ճնշելու՝  Բաքվի ջանքերը հակառակ ազդեցությունն ունեցան՝ ժողովրդին բերելով հրապարակ: Արդեն անթաքույց  Արցախը ցույց տվեց, որ ինքն է տնօրինելու իր ճակատագիրը:
 
«Կիրովի փողոցով իջնելիս տեսա տեխնիկումի ուսանողները «Միացում Հայաստանին» պաստառներով բարձրանում են դեպի հրապարակ: Միացա նրանց.  մեր պայքարն էր միանալ մայր Հայաստանին», – ասում է արցախյան շարժման մասնակից Վազգեն Հայրումյանը։

Շարժման դասերն այսօր էլ արդիական են: Նոր դժվարություններով ու աշխարհաքաղաքական զարգացումներին համահունչ նոր մարտահրավերներով  ավագները պատգամում են սեփական հողում ապրելու իրավունքը պաշտպանել մինչև վերջ:

«Մենք գիտենք աշխարհաքաղաքական տեղաշարժերը: Ես վստահ եմ, որ հիմա մենք ավելի ամուր ենք կանգնած, հազարամյակներով ապրել են մեր ապուպապերը, մենք էլ ապրելու ենք, մեր թոռնիկներն ու ծոռնիկներն էլ,» – ասում է արցախյան շարժման մասնակից Վազգեն Հայրումյանը։

1988-ի փետրվարյան դեպքերին նախորդել էին մի շարք իրադարձություններ՝ ստորագրահավաքներ, այցեր, սակայն բեկումնայինը փետրվարի 20-ի՝ ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նիստն էր, որում որոշում ընդունվեց դիմել ադրբեջանական և հայկական ԽՍՀ-ների Գերագույն խորհուրդներին՝ նրանց միջնորդությամբ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ-ի կազմ վերադարձնելու պահանջով:

«Բոլորս էլ գիտենք՝ ինչպիսի մթնոլորտ էր տիրում՝ փոխադարձ սեր, հարգանք, ցավոք սրտի, այսօր հենց դա է բացակայում, որովհետև յուրաքանչյուրը ձգտում է իր ուղղությամբ, տարբեր մոտեցումներ կան», – ասում է ԱՀ ԱԺ առաջին և երկրորդ գումարման պատգամավոր Աշոտ Սարգսյանը։

Միասնականը Արցախը հայկական պահելուն ուղղված պայքարը շարունակելու կամքն անկոտրում է։

Այս հարցում Արցախում բոլորը միակամ են:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաստաբաններին ծեծի ենթարկելու դեպքը ոստիկանությունը փորձում է «մեղմել»

Հաջորդ գրառումը

Արցախցի երեխաների ոտնահարված իրավունքները. խորհրդանիշը՝ թաթիկ

Համանման Հոդվածներ

Տեսադարան

«18 արդարների» գործով անցնող Արսեն Ղազարյանի նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն և բացակայելու արգելք

20/11/2025
Տեսադարան

12 տարեկան քրոջը գետը տարավ. գերդաստանից միայն ինքը փրկվեց. շատախցու հուշագրությունը

20/11/2025
Տեսադարան

Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է «Մեր ձևով» ժողովրդական շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը երկարաձգելու վերաբերյալ միջնորդության քննությունը

17/11/2025
Նորություններ

Ուղիղ . Վաղարշապատում համայնքապետի ընտրություններ են

16/11/2025
Հաջորդ գրառումը

Արցախցի երեխաների ոտնահարված իրավունքները. խորհրդանիշը՝ թաթիկ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական