Վարդաշենի չորրորդ կարգի վթարային հանրակացարանի բնակիչները բողոքի ակցիան կշարունակեն Կառավարության շենքի մոտ։ Նրանք Երևանի քաղաքապետարանի շենքի մոտից քայլերթով շարժվել են դեպի կառավարություն։
«Մեզ հանդիպման ժամանակ ասել են` պետք է համբերենք։ Ասացի, որ գնում ենք կառավարություն ու այնտեղ էլ մեր բողոքի ձայնը բարձրացնենք։ Ասացին, որ առաջիկա երկու ամսում մեզ պատասխան կտան, թե ինչ են որոշել ու ինչ են անելու»,-ասաց բնակիչներից մեկը։
Վարդաշեն 6 հասցեի 2 հանրակացարանները 4-րդ կարգի վթարային շենքի կարգավիճակ ունեն։
Բնակիչները նազմաթիվ նամակներ են գրել Երևանի քաղաքապետարանին, Կառավարությանը՝ խնդրելով ուշադրություն դարձնել իրենց պայմաններին։
25 բնակիչ մի զուգարանից ու մի լվացարանից է օգտվում։ Ամեն առավոտ հաճախ կռիվներ են լինում՝ ով է առաջինը լվացվելու, որովհետև մարդիկ աշխատանքի են գնում, երեխաները՝ դպրոց։
Տիգրան Ավինյանը քաղաքապետի ընտրություններից առաջ մեզ խոստացավ՝ 1,5 տարի սպասեք, ձեր շենքի հարցը կլուծվի, դուք նոր շենքում կապրեք։ 1,5 տարի լուռ սպասել ենք, բայց ոչ մի քայլ չի արվել։ Ավինյանը ավտոմեքենաներ էր տրամադրել, որ մեզ տանեն ընտրատեղեմասեր։ Հավատացինք, գնացինք, ընտրեցինք։ Բայց հիմա շատ ենք փոշմանել. պատմեց Վարդաշեն 6 հանրակացարանի բնակիչներից մեկը։
Մանրամասները՝ տեսանյութում.