Փաշինյանը 2018 թվականից որ գործարան այցելել է, այդ գործարանը կարճ ժամանակ անց փակվել է․ հետաքրքիր դիտարկում է արել Էդգար Ղազարյանը։
Ֆեյսբուքյան լայվում նա կետ առ կետ ցույց է տալիս, թե 2018-ից հետո Հայաստանում «տնտեսական ինչ հեղափոխություն» է կատարվել, ինչը խոստանում էր Փաշինյանը։
Իսկ նա խոստացել էր մի քանի րոպեի ընթացքում երկրում վերացնել բանանի ու շաքարավազի ներկրման մենաշնորհը։ Բանանինը տեսանք՝ 1 տոննա կոկաին, որի ընդահնուր արժեքը կազմում է 1 միլիարդ դոլար, իսկ շաքարավազը շարունակում է ներկրել Սամվել Ալեքսանյանը։
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Ալեքսանյանները զգուշավոր են ու լավ հարաբերություններ ունեն իշխանությունների հետ։ Շառուփորձանքից հեռու՝ քաղաքական գործընթացներին չեն խառնվում. արդյունքում շարունակում են զբաղվել իրենց հին, ավանդական գործով։
Դոլարի արժեզրկումը հանգեցրեց այն բանին, որ 1000 դոլարի մեջ քաղաքացին տուժում է 157 հազար դրամ։ Սրան ի՞նչ ասենք՝ դրամի արժևորո՞ւմ, թե… թալան։
«Ալիևը Փաշինյանի հետ պայմանավորվել է, որ հաջորդ պատերազմի թիրախը լինելու են Հայաստանի այն տարածքները, որտեղ քիչ թե շատ հանքային հարստություն կա։ Սրա նպատակը Հայաստանի տնտեսական ներուժը քամել-սպառելն է»,- ասաց Էդգար Ղազարյանը։
Մանրամասները տեսանյութում.