Այսօր ՀՀ ԱԺ-ում «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթի շուրջ խորհրդարանական լսումների ժամանակ, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողվի նախագահ, լսումները նախագահող Վլադիմիր Վարդանյանն ընդհատեց Էդգար Ղազարյանի ելույթը՝ հիշեցնելով, որ պայմանավորվել էին որևէ անձի նկատմամբ վիրավորական բառեր չհնչեցնել։
Էդգար Ղազարյանը հայտարարեց, որ վիրավորանքը քաղաքացիաիրավական հարաբերությունների հարթությունում դիտարկվող հարց է, ոչ թե ԱԺ դահլիճում դիտարկվող և զգուշացրեց. «Նորից եմ կրկնում՝ սա լինի ձեր վերջին համարձակությունը՝ ընդհատելու իմ ելույթը»:
Վլադիմիր Վարդանյանը պահանջեց անջատել Էդգար Ղազարյանի խոսափողը և ընդմիջում հայտարարեց։