Այսօր Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի տարեդարձն ՝ 62 ամյակը։
Սրբազանը 2 տարով կալանավորված է, «Իզմիրլյան» ԲԿ-ում վիրահատվելուց հետո շարունակում է բուժումն այնտեղ ստանալ։ Ապաքինվելուց հետո նրան նորից կտանեն ԱԱԾ բանտախուց։
Սրբազանի ծննդյան օրվա առիթով «Իզմիրլյան» ԲԿ-ի բակում հավաքվել են նրա աջակիցները, համախոհները, նրան գնահատողները և նրա համար ցավողները։
Երիտասարդները ծննդյան տորթ են տարել, մոմերը վառել, երգով շնորհավորել, իսկ հեռվից հեռու՝ հիվանդասենյակի պատուհանից, Սրբազանը ողջունել է հյուրերին, խաչակնքել ու օրհնել։
