Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նկարիչն ինչպե՞ս կարող է իրենից գոհ լինել. Փարավոն Միրզոյան

12/03/2023
- Մշակութային, Տեսադարան
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դիմանկար, նատյուրմորտ, բնանկար, գծանկար, անգամ քանդակներ. Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանի արվեստը բազմաժանր է։ Ով թեկուզ մեկ անգամ եղել է նրա արվեստանոցում, նրա հետ մի քանի ժամ է անցկացրել գույների, ներկապնակների, նկարակալների, կտավների միջավայրում,  համարում է, որ աշխարհի կեսն արդեն տեսել է։

Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է Փարավոն Միրզոյանի անհատական ցուցահանդեսը։ Վարպետը երբեք էլ ուշադրության, մեծարանքի պակաս չի զգացել, բայց այդ օրը նա առավել քան երբևէ, բոլորի ուշադրության կենտրոնում էր, որովհետև այս ցուցահանդեսին արվեստասեր հանրությունն սպասել է 3 տարի։

Շնորհավորանքներ, ջերմ խոսքեր, աշխուժություն, ժպիտ ու ծիծաղ. մեր դառն իրականության մեջ արդեն 3 տարի հազվադեպ այս մթնոլորտն ստեղծվել էր Փարավոն Միրզոյանի արվեստի շնորհիվ։

Փարավոն Միրզոյանի հոբելյանական ցուցահանդեսը պետք է կազմակերպվեր նրա 70 ամյակի առթիվ՝ 3 տարի առաջ, բայց հասկանալի պատճառներով այն հետաձգվել է։ Պատրաստվել  է նաև նրա ստեղծագործությունների 2 կատալոգ։

Ազգային պատկերասրահը Վարպետի համար հարազատ վայր է, այն նրա երկրորդ տունն է եղել 12 տարի։ Փարավոն Միրզոյանը 2002-ից 2015 թվականներին եղել է Պատկերասրահի տնօրենը, աշխատակիցներից շատերը նրա ղեկավարման օրոք են աշխատանքի ընդունվել ու Վարպետի ցուցահանդեսի կազմակերպմանն իրենք էլ են մասնակցել։

Հայաստանի ազգային պատկերասրահում ցուցադրված են Փարավոն Միրզոյանի վերջին 20 տարվա աշխատանքները։ Առաջին անգամ ներկայացված են նաև Վարպետի քանդակները։

Ստեղծագործելու հետ մեկտեղ նկարիչը նաև դասավանդում է, նոր սերնդին փոխանցում իր հմտությունները։

Հայաստանի Հանրապետության ժողովրդրական նկարիչ Փարավոն Միրզոյանի աշխատաքնները ներկայացված են նաև Թեքեյան մշակութային միության  armtmm.com կայքում, նա «Վահան Թեքեյան» մրցանակակիր է։

Նկարչի աշխարհն ուրիշ է, նա կարող է ներշնչվել ամենաննշան թվացող երևույթներից։ Կին արարածին մշտապես է սիրահարված ու նրանով ներշնչված, հիացած։ Աշխարհեաշխարհ էլ ման գա, աշխարհի կենտրոնն իր հայրենիքն է։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լեգենդար մյուզիքլի՝ «Սանսեթ Բուլվար»-ի պրեմիերան՝ Հայաստանում

Հաջորդ գրառումը

Ձերբակալվել է Գևորգ Պետրոսյանը

Համանման Հոդվածներ

Տեսադարան

Քրեական վարույթ, բացակայելու արգելք. եպիսկոպոսները չեն կարող երկրից դուրս գալ

01/02/2026
Տեսադարան

Հովնան սրբազանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը

31/01/2026
Տեսադարան

Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը

31/01/2026
Տեսադարան

Հայաստանում Արարատ սար չկա. Նիկոլ Փաշինյան

29/01/2026
Հաջորդ գրառումը

Ձերբակալվել է Գևորգ Պետրոսյանը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական