Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Նախարարը թող գնա տուն, նա իր ամուսնուն ավելի շատ պետք կգա

Ժաննա Անդրեասյանը հեռանալու է, բայց նրան նշանակողն էլ պետք է հեռանա, որովհետև եթե նույն խմբակից Ժաննայի նման մեկ ուրիշը նշանակվի, էլի նույնն է լինելու. կարծում են «Խոտանել խեղաթյուրված դասագիրքը» նախաձեռնության ներկայացուցիչները։

Նրանք այսօր հավաքվել էին ԿԳՄՍՆ դիմաց։ Իրականացրին բողոքի հերթական ակցիան՝ պահանջելով հանել գործածությունից 7-րդ դասարանի «ահայոց պատմություն» դասագիրքը։

Նախաձեռնության ներկայացուցիչները հանդիպում են դպրոցների տնօրենների, ուսուցիչների, աշակերտների հետ։ Բոլորը դեմ են դասագրքին, սակայն հաշվեհարդարից վախենալով՝ ձայն չեն հանում։