Ուրբաթ, Փետրվարի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեր իշխանության օրոք ենթադրյալ հանցանք են գործել, հետապնդվում են. ԱԺ փոխխոսնակը՝ Վաղարշապատի ՔՊ-ական նախկին ղեկավարի մասին

24/02/2026
- Տեսադարան
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իշխանությունը եկեղեցու գործերին չի միջամտում, այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ իշխանությունը պարտվել է Հայ Առաքելական եկեղեցու դեմ պայքարում, ԱԺ փոխխոսնակն ասաց.

«Թվում է, թե TV5-ի լրագրողն է սա ինձ ասում, բայց սա ինձ ասում է Ռոբերտ Քոչարյանը։ Ես համաձայն չեմ նրա հետ»։

Հարցին՝ ինչո՞ւ է թիրախավորում լրատվամիջոցներին, Ռուբինյանը կրկնեց՝ իրենք Առաքելական եկեղեցու դեմ պայքար չեն մղել, որ պարտվեն։

Հարցին՝ իշխանությունը կարո՞ղ է առաջիկա ընտրություններից առաջ չգրանցել որոշ քաղաքական ուժերի, ԱԺ փոխխոսնակը պատասխանեց՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր որոշումները կայացնում է ըստ ընթացակարգերի։

«Եթե որևէ կուսակցություն և թեկնածու հակաօրինական բան չի արել, ինչո՞ւ չպետք է գրանցվի»,- հարցին հարցով պատասխանեց Ռուբինյանը։

ԱԺ փոխխոսնակը հավաստիացրեց՝ ՔՊ-ն բռնատիրական ուժ չէ, ոչ էլ խուճապի մեջ է ընդդիմության հնարավոր կոնսոլիդացիայից։

«Ես, որպես ՔՊ-ի ներկայացուցիչ, պնդում եմ, որ Քոչարյանի և երկու օլիգարխների իշխանության գալը նշանակում է կոռուպցիայի վերադարձ, նշանակում է խաղաղության՝ մեծագույն ռիսկի տակ լինել։ Ես շատ անհանգստաց եմ, երբ քաղաքական գործիչներն ու պաշտոնյաները ձերբակալվում են կաշառակերության կմեղադրանքով, որովհետև կարծում եմ, որ դա վատ բան է։

Մենք կենտրոնացել ենք նրա վրա, որ Քոչարյանն ու երկու օլիգարխները չպիտի գան իշխանության, որպեսզի մեր երկիրը չվերածեն թալանի բույնի»,- ասաց ԱԺ փոխխոսնակը։

Լրագրողների նկատեցին, որ իրենց թիմակցին՝ Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավար Դիանա Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման հատկանիշներով։ Նրանք Ռուբինյանից հետաքրքրվեցին՝ ուրեմն մարդիկ պետք է ասեն, որ ՔՊ-ն և՞ս հանցանք կգործի, եթե իշխանության գա։

«Երբ ՔՊ-ի որևէ անդամ կասկածվում կամ հետապնդվում է կոռուպցիայի համար, դա վկայում է այն մասին, որ ՔՊ-ն… Մեր իշխանության օրոք մեր իշխանության ներկայացուցիչ նախարար է ձերբակալվել, դատապարտվել, այլ նախարարներ քրեական հետապնդման տակ են, փոխնախարար է ձերբակալվել, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ է ձերբակալվել, պատգամավոր կա (խոսքն արդեն նախկին ներկայացուցչի մասին է)։

Մարդիկ տեսնում են չէ՞, որ մեր իշխանության օրոք, ովքեր ազնիվ են, շարունակում են աշխատել, ովքեր ազնիվ չեն, ենթադրյալ հանցանք են գործել, հետապնդվում են»,- ամփոփեց Ռուբեն Ռուբինյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Առաջիկա ընտրություններին ժողովուրդը պետք է այրի կամուրջները Քոչարյանի և օլիգարխների հետ. Ռուբեն Ռուբինյան

Հաջորդ գրառումը

Դադարեցնե՛լ վարչապետական մակարդակով Եկեղեցու ներքին հարցերը «քաղաքական բազարի» առարկա դարձնելը

Համանման Հոդվածներ

Տեսադարան

Այս քայլը կիսատ, նախընտրական ժեստ է՝ ընտրակաշառքի տրամաբանությամբ. Ավետիք Չալաբյան

26/02/2026
Տեսադարան

10 հազար դրամ ընտրակաշառք բաժանելը փառքի ճանապարհ չէ. Հրայր Կամենդատյան

26/02/2026
Նորություններ

Իշխանության այս քայլը բոլորովին չի բխում տարեցների նկատմամբ սիրուց. Դավիթ Հակոբյան

26/02/2026
Տեսադարան

Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա, որովհետև նա ուրացել է հայ ժողովրդի զրկանքները, հանձնել է Արցախը, պատրաստվում է նոր տարածքներ զիջել թշնամուն. Հովհաննես Ավետիսյան

23/02/2026
Հաջորդ գրառումը

Դադարեցնե՛լ վարչապետական մակարդակով Եկեղեցու ներքին հարցերը «քաղաքական բազարի» առարկա դարձնելը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական